Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ ունի. ինչ է սպասվում աշնանը

Արխիվ 16-20

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին: Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները եւ միաժամանակ սպառնացել Հայաստանին` ասելով, որ «եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ո՛չ Հայաստան կլինի, ո՛չ էլ հայկական զորք»: Արտաքին սպառնալիքների եւ մարտահրավերների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Նիկողոսյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ էլի մի քանի իմքայլականներ պնդում են, թե «Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ»: Մինչդեռ Թուրքիայից շարունակում են հնչել կոնկրետ սպառնալիքներ ընդդեմ Հայաստանի: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա ուղիղ համեմատական է, թե ինչպես էին «Իմ քայլը» դաշինքի անդամները 3-4 ամիս առաջ արտահայտվում կորոնավիրուսի մասին: Հետո այնպես չստացվի, որ ինչպես կորոնավիրուսի հանդեպ էր արհամարհական վերաբերմունք, թե «ում շունն է», նման ինքնավստահությունը հանգեցնի վտանգավոր իրադարձությունների: Այս պահին գտնվում ենք տարածաշրջանային շատ բարդ ու ծանր իրավիճակում: Եվ եթե «Իմ քայլը» դաշինքի կարկառուն ներկայացուցիչները ժողովրդին հանգստացնում են, թե Թուրքիան որեւէ մի դերակատարություն չի կարող ունենալ, ես այդպես չեմ կարծում: Այլեւս ամբողջ տարածաշրջանի համար թուրքական ռազմական ներկայությունը Նախիջեւանում փաստ է, ինչը շատ վտանգավոր է: Հայաստանի իշխանություններն ունեն մեծ անելիքներ եւ ժողովրդին հանգստացնելու եւ իրենց կարծիքներն ասելու փոխարեն պետք է ռազմավարություն մշակեն: Պետք է ճիշտ որդեգրված ռազմավարական ճանապարհով շարժվել եւ ամրապնդել հարաբերությունները ռազմավարական դաշնակից եւ բարեկամ երկրների հետ: Բառիս բուն իմաստով պետք է սկսել պարզ, անկեղծ համագործակցության նոր փուլ:

Ըստ Ձեզ, օրվա իշխանություններն այդ համագործակցության եզրերը փորձո՞ւմ են գտնել կամ հարաբերություններ ամրապնդել: Օրինակ, երբ Տավուշում ունեինք լարվածություն, Թուրքիայի կողմից հնչում էին ռազմատենչ հայտարարություններ, ՌԴ-ում «ծիրանային պատերազմ» էր սկսել հայերի ու ադրբեջանցիների միջեւ, բայց այդպես էլ Փաշինյան-Պուտին անգամ հեռախոսազրույց տեղի չունեցավ: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ կապ ուներ անգամ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:

Օպերատիվ կապ ունի Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ, թե` ոչ, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ այս պահին այլեւս ունենք պառակտված արտաքին քաղաքականություն: Այս մասին են փաստում նաեւ տարբեր փորձագիտական շրջանակներից հնչող մտահոգությունները: Մեր առջեւ մեկ միլիոնանոց թուրք-ադրբեջանական բանակն է կանգնած, եւ այս վիճակից դուրս գալու համար պետք է գոնե դաշնակից ու բարեկամ երկրների հետ համագործակցության նոր շերտեր գտնել: Եվ դրա համար Փաշինյանը պետք է գնա մեծ փոփոխությունների ե՛ւ իր կուսակցությունում, ե՛ւ կառավարությունում ու Ազգային ժողովում: Պարտադիր է, որ անպայման թուրքական տանկերն ու հրթիռները հասնեն Երեւա՞ն, կորոնավիրուսի նման թշնամին ամեն տո՞ւն մտնի, որ հասկանան, թե ինչ եղավ: Չէ՞որ կորոնավիրուսի դեպքում էլ, եթե ժամանակին սթափ մտածեին ու ճիշտ որոշումներ կայացնեին, իրավիճակն այլ կլիներ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ աշխարհը կորոնավիրուսը գրեթե հաղթահարում է, իսկ Հայաստանում դեռ հայտնի էլ չէ, թե ինչ վերջաբան ենք ունենալու: Այս ամենը պետք է գիտակցի ՀՀ քաղաքացին:

Ե՞րբ կգիտակցի, կարծում եք` քաղաքական թեժ աշո՞ւն է լինելու, թե՞ կա այլ տարբերակ:

Առաջինը պետք է հաշտվել այն մտքի հետ, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունն այլեւս ի վիճակի չեն Հայաստանն այս վիճակից դուրս հանել: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ ունի այս իրավիճակից դուրս գալու համար. կա՛մ պետք է հրաժարական տա եւ հեռանա քաղաքականությունիցկա՛մ համակերպվի, որ Հայաստանում այլեւս չկան սեւեր եւ սպիտակներ, ու անձամբ իր նախաձեռնությամբ պետք է երկրում ձեւավորվի լայն կոնսոլիդացիա: Դրա համար Ն. Փաշինյանը պետք է խորհրդակցի այն նախագահների հետ, որոնց մասին ժամանակին ասում էր, թե որեւիցե խնդիր չունի խորհուրդներ հարցնելու առումով: Երբ Հայաստանում կստեղծվի փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ, եւ այն կլինի բոլորի կողմից ընդունելի, այդ ժամանակ այս վիճակից համախմբված, կամաց-կամաց, տեսանելի քայլերով դուրս կգա երկիրը: Հակառակ դեպքում` ուղղակի գնալու ենք ինքնաոչնչացման: Մեր հասարակությունը բաժանվել է տարբեր շերտերի` սեւեր- սպիտակներ, նախկիններ-ներկաներ: Մենք աշխարհից ինչ-որ բաներ ենք ակնկալում, բայց առաջինը Հայաստանի ներսում պետք է մեկս մյուսին հանդուրժենք, ներենք, համախմբվենք եւ միասնական թիմով կարողանանք որոշել, թե ինչպես ենք առաջ գնալու եւ ինչպես ենք հարաբերվելու այդ նույն աշխարհի հետ: Այսօր չենք կարողանանում Հայաստանում` մեր տան մեջ, բարեկամություն ստեղծել, ինչպե՞ս ենք բարեկամական հարաբերություններ ամրապնդելու այլ պետությունների հետ, չի ստացվի, սա անհնարին է:

Դուք նշում եք, որ Ն. Փաշինյանը երկու տարբերակ ունի, սակայն ակնհայտ է, որ այս իշխանության համար Ձեր առաջարկած տարբերակները դժվար թե ընդունելի լինեն: Այդ դեպքում` ի՞նչ է լինելու:

Ուրեմն` հասարակությունը պետք է դրանից հետեւություններ անի եւ համախմբվի, այլ տարբերակ չկա: Այս իշխանություններն այլեւս անելիք չունեն, բոլոր բնագավառներում ամբողջությամբ ձախողվել են: Մի բան ունենք` Հայոց բանակ, այն էլ, փառք Աստծո, քաղաքականացված չէ: Էլի եմ ասում` միասնական թիմ պետք է ձեւավորվի` կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ, կա՛մ առանց նրա, ուրիշ տարբերակ չկա: Մենք այլեւս կորցնում ենք մեր ով լինելը, հեռանում ենք մեր արմատներից, մեր հավատքից, հայոց լեզվից, հայոց պատմությունից եւ ամեն ինչից: Սրանից ավելի վատ չի լինում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում