«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑՈՒՄԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից գրավոր հարցում էր ուղարկել հետեւյալ հարցի պատասխանը ստանալու համար. «Միքայել Մինասյանն իր արդեն հայտնի «Ստի վերջը» տեսաշարերից մեկում անդրադարձել էր մի պատմության, որը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի ֆինանսավորմանը. Միքայել Մինասյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին շանտաժով փող աշխատելու մեջ, մասնավորապես ասելով. «Ես ուզում եմ ձեզ ասել, որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի եւ դա արել եմ սխալ, որովհետեւ իրականում իմ ընտանիքի երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստին»: Վերոնշյալ հայտարարության հետ կապված որեւէ ուսումնասիրություն գլխավոր դատախազությունում իրականացվե՞լ է, թե՝ ոչ»:

Երկար սպասելուց հետո ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կ. Կարապետյանից գրավոր պատասխանի միջոցով ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ձեր` գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը ուղարկվել է ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Կարապետյանին»:

Ամեն դեպքում, ֆիքսենք, որ Մ.Մինասյանը հրապարակավ միանգամայն հստակ մեղադրանք է ներկայացրել Նիկոլին: Այսինքն, իրավապահները պարտավոր են ուսումնասիրել` կա՛մ մեղադրանքը միանգամայն հիմնավոր ձեւով հերքել, որի դեպքում պետք է զրպարտության մեջ  մեղադրեն Մինասյանին: Կա՛մ մեղադրանքը հաստատեն, իսկ  դա կվերածվի Նիկոլին մեղադրող բավականին լուրջ քրեական գործի: Այլ օրինական տարբերակ իրավապահները չունեն: Կա նաեւ ոչ օրինական տարբերակ՝ մեղադրանքներն անտեսել: Կարող են նաեւ  ձեւացնել, թե ստուգում են անցկացնում, բայց իրականում ոչինչ չանեն: Այս դեպքում արդեն Նիկոլին ուղղված նոր մեղադրանք է ի հայտ գալու՝ այսպե՞ս են աշխատում նրա իրավապահները: Մի խոսքով, սպասենք, թե ոստիկանության գնդապետ Ա. Կարապետյանն այս տարբերակներից որ մեկն է ներկայացնելու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում