Հինգ մթերք, որոնք կարող են դառնալ բշտիկների առաջացման պատճառ

Արխիվ 16-20

Բշտիկները բավական տարածված խնդիր են և ծանոթ են գրեթե բոլորին։ Որպես կանոն մաշկային այս խնդիրն ասոցացվում է հորմոնալ խնդիրների, դեռահասության շրջանի ու մաշկի սխալ խնամքի հետ, սակայն իրականում այն կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ պատճառներով, որոնք մարդիկ հազվադեպ են կապում բշտիկների հետ։ Նման գործոնների շարքին է դասվում մարդու սննդակարգն ու դրանում որոշակի մթերքի գործածությունը։

Հազվադեպ ի հայտ եկող բշտիկները բնական երևույթ են և չպետք է դառնան լուրջ անհանգստության պատճառ, քանի որ սովորաբար ի հայտ են գալիս որևէ գրգռող գործոնի հետևանքով, սակայն եթե խնդիրը մշտական բնույթ է կրում, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել կենսակերպի ու սննդակարգի նկատմամբ և խուսափել սննդամթերքի այն տեսակներից, որոնք կարող են բարձրացնել մաշկային այս խնդրի առաջացման հավանականությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ տարածված մթերք, որոնց գործածությունը կարող է դառնալ բշտիկների առաջացման պատճառ։

Ռաֆինացված ածխաջրեր

Սպիտակ բրինձը, մակարոնեղենը, ցորենի ալյուրից պատրաստված հացը, գազավորված քաղցր ըմպելիքներն ու այլ քաղցր ըմպելիքները և առհասարակ ռաֆինացված ածխաջրերով հարուստ մթերքը կարող է դառնալ բշտիկների առաջացման պատճառ։ Բանն այն է, որ նման մթերքի գործածությունը կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի ու ինսուլինի ցուցանիշները, ինչն էլ բարձրացնում է մաշկային ցանի առաջացման հավանականությունը։

Կաթնամթերք

Հետազոտությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի գործածության ու դեռահասների մոտ մաշկային խնդիրների բարդության աստիճանի միջև կա ակնհայտ կապ։ Գիտնականները ենթադրում են, որ կաթի գործածությունը կարող է բարձրացնել ինսուլինի մակարդակը, ինչը բացասաբար է անդրադառնում բշտիկների քանակության վրա։ Ավելին՝ կովի կաթի մեջ պարունակվող ամինաթթուները խթանում են լյարդին արտադրել ավելի շատ ինսուլինանման աճի գործոն-1, որը նույնպես կապված է ակնեի զարգացման հետ։

Արագ սնունդ

Հետազոտությունները ցույց են տվել, որ արագ սննդի չարաշահման ու բշտիկների առաջացման միջև կա կապ։ Բանն այն է, որ նման մթերքն ունենում է բարձր կալորիականություն ու հարուստ է լինում ճարպերով ու ռաֆինացված ածխաջրերով, ինչը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա։ Ավելին՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս մթերքի գործածությունը խթանում է այն հորմոնների արտադրությունը, որոնք հանգեցնում են նորմայից շատ մաշկային ճարպի արտազատման։

Շոկոլադ

Մաշկի համար վնասակար կարող է լինել նաև շոկոլադը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադը ոչ միայն վատթարացնում է ակնեի ընթացքը, այլև տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է ազդում։ Համարվում է, որ շոկոլադի գործածությունից հետո իմունային համակարգը մեծացնում է բշտիկներ առաջացնող բակտերիաների նկատմամբ իմունային ռեակցիան։

Շիճուկային սպիտակուցի էքստրակտ

Այս տարածված դիետիկ հավելումը լեյցին ու գլյուտամին ամինաթթուների հարուստ աղբյուր է, իսկ դրանք արագացնում են մաշկի բջիջների աճի ու կիսման գործընթացը, ինչը կարող է հանգեցնել բշտիկների առաջացման։ Բացի այդ, այս ամինաթթուները նաև ստիպում են օրգանիզմին ավելի շատ ինսուլին արտադրել, իսկ այն բարձրացնում է ակնեի զարգացման հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում