Ուղղակի պարտավոր ենք ապահովել ջավախքում ներքին կայունություն. Շիրակ Թորոսյան

Արխիվ 16-20

Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում օգոստոսի 8-ին հնչել էին կրակոցներ, այրվել բնակարաններ եւ տեղի ունեցել խմբակային բախումներ մահակներով: Պատճառը եղել էր այն, որ 37-ամյա Արթուր Գաբրիելյանի եւ Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանի միջեւ ծագել էր լեզվակռիվ, որն էլ վերաճել էր ծեծկռտուքի եւ ավարտվել կրակոցով, ինչի հետեւանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր Վ. Միրանյանը: Իսկ Ա. Գաբրիելյանը ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով: Մահացածի հարազատներն էլ սկսել էին կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը: Ընդհանուր առմամբ` հրկիզվել էր 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով` պատկանել է ենթադրյալ հանցագործի հարազատներին: Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել: Ջավախքում տիրող իրավիճակի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

«ՍԱ ԴԱ­ՌԸ ԴԱՍ ԷՐ ՄԵԶ ՀԱ­ՄԱՐ»

Պա­րոն Թո­րո­սյան, ին­չո՞ւ է Ջա­վախ­քը, այս­պես ասած, վե­րած­վել Սի­ցի­լի­ա­յի, եւ ի՞նչ կա­րող եք ասել տե­ղի ու­նե­ցա­ծի մա­սին:

Իրա­կա­նում մի քիչ շատ խիստ գնա­հա­տա­կան տվե­ցիք, երե­ւի, Սի­ցի­լիա ասե­լով` են­թա­տեքս­տում նկա­տի ու­նեք հան­ցա­վոր խմբա­վո­րում­ներ եւ այլն, բայց սա այդ դեպ­քը չէ: Այդ մարդ­կանց մի­ջեւ եղել է եր­կու-երեք տա­րի առաջ ծա­գած հին հա­կա­սու­թյուն, պար­բե­րա­բար ու­նե­ցել են կոնֆ­լիկտ­ներ, եւ հեր­թա­կան կոնֆ­լիկ­տը, ցա­վոք, ավարտ­վեց ող­բեր­գու­թյամբ, որն ամե­նա­ան­ցան­կա­լի սցե­նարն էր, որը եր­բե­ւէ կու­զե­նա­յինք: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ու­նենք այն, ինչ ու­նենք, եւ կար­ծում եմ` սա դա­ռը դաս էր մեզ հա­մար, որ ավե­լի հե­տե­ւո­ղա­կան լի­նենք, ավե­լի զգու­շա­վոր, ավե­լի պա­տաս­խա­նա­տու, չփոր­ձենք ան­հար­թու­թյուն­ներն ու կոնֆ­լիկտ­ներն այդ ճա­նա­պար­հով, ու­ժա­յին մե­թոդ­նե­րով լու­ծել: Ինչ­պես գի­տեք, եղան հրդե­հում­ներ, ավե­րա­ծու­թյուն­ներ, մե­քե­նա­ներ ջար­դե­ցին եւ այլն, ինչն ան­թույ­լատ­րե­լի է: Պետք է ավե­լի հան­դուր­ժո­ղա­կան լի­նենք, ավե­լի հար­գա­լից` մի­մյանց նկատ­մամբ: Ընդ­հան­րա­պես` սուր կոնֆ­լիկտ­նե­րը եր­բեք լավ բա­նի չեն բե­րում, ինչ­պես այս դեպ­քում, երբ դժբախ­տա­բար երի­տա­սարդ տղա սպան­վեց: Սա ամե­նա­ցա­վա­լին է, որով­հե­տեւ ամեն ինչ վե­րա­դարձ­նե­լի է, բա­ցի մարդ­կա­յին կյան­քից: Ան­դառ­նա­լի է կո­րուս­տը, եւ սա է ամե­նա­ող­բեր­գա­կա­նը: Մենք մեր մեջ ուժ պետք է գտնենք եւ հաղ­թա­հա­րենք մարդ­կա­յին այդ նե­գա­տիվ զգա­ցո­ղու­թյուն­նե­րը մե­կը մյու­սի նկատ­մամբ եւ կա­րո­ղա­նանք յու­րա­քան­չյուր կոնֆ­լիկտ լու­ծել մար­դա­վա­յել եւ խա­ղաղ ճա­նա­պար­հով:

Սա ո՛չ առա­ջին դեպքն էր, ո՛չ էլ, ցա­վոք, վեր­ջի­նը: Ըստ ձեզ, ո՞րն է խնդի­րը, որ Ջա­վախ­քում նման ճա­նա­պար­հով հա­ճախ են «հար­ցեր լուծ­վում»: Նկա­տի ու­նեմ` ըն­տա­նիք­նե­րի մի­ջեւ «պա­տե­րազմ­նե­րը», կրա­կոց­նե­րը, հրդե­հում­նե­րը

Լի­նում է այն­քան, որ­քան բո­լոր տե­ղե­րում, չէի ասի, թե հա­ճախ է լի­նում, ուղ­ղա­կի, խիստ ան­ցան­կա­լի է, հատ­կա­պես Ջա­վախ­քում նման դեպ­քե­րը, որով­հե­տեւ Ջա­վախ­քի ներ­քին կա­յու­նու­թյու­նը եւ մի­աս­նա­կա­նու­թյու­նը կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է ե՛ւ Հա­յաս­տա­նի, ե՛ւ Վրաս­տա­նի հա­մար: Մենք իրա­վունք չու­նենք այն­տեղ որե­ւէ հար­ցի շուրջ պա­ռակտ­վա­ծու­թյուն ու­նե­նա­լու, եւ այդ­պի­սի կոնֆ­լիկտ­նե­րը պետք է հաղ­թա­հար­վեն ավե­լի հու­մա­նիս­տա­կան ճա­նա­պար­հով: Ես կոչ եմ արել եւ հի­մա էլ կոչ եմ անում մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րին` փոր­ձել լի­նել ավե­լի զուսպ, ավե­լի հա­վա­սա­րակ­շիռ եւ միշտ հի­շել, որ Ջա­վախ­քը մի տա­րա­ծաշր­ջան է, որ­տեղ մեր թշնա­մի­ներն ան­պայ­ման փոր­ձում են ան­կա­յու­նու­թյուն սեր­մա­նել եւ օգտ­վել դրա­նից: Սա է կա­րե­ւոր այն պատ­ճա­ռը, որ ուղ­ղա­կի պար­տա­վոր ենք ապա­հո­վել այն­տեղ ներ­քին կա­յու­նու­թյուն, ին­չը, իս­կա­պես, անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Մինչ­դեռ կեն­ցա­ղա­յին նման տի­պի կոնֆ­լիկտ­նե­րը եւս պա­րարտ հող են ծնում մեր թշնա­մի­նե­րի հա­մար` դրանք հե­տո վե­րա­ծե­լու այլ զար­գա­ցում­նե­րի, դարձ­նե­լու ան­գամ ազ­գա­մի­ջյան բա­խում­ներ եւ այլն:

«ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱ­ԾԸ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՊՐՈ­ՑԵՍ ՉԵՄ ՀԱ­ՄԱ­ՐՈՒՄ»

Սա դեռ կեն­ցա­ղա­յին խնդիր­նե­րի ֆո­նի վրա տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դեպ էր, բայց վեր­ջին շրջա­նում ակա­նա­տես եղանք նա­եւ քա­ղա­քա­կան բա­խում­նե­րի: Մաս­նա­վո­րա­պես` Վրաս­տա­նում իշ­խող «Վրա­ցա­կան երա­զանք» կու­սակ­ցու­թյան մե­ծա­մաս­նա­կան պատ­գա­մա­վոր Հեն­զել Մկո­յա­նի եւ խորհր­դա­րա­նի նախ­կին պատ­գա­մա­վոր Սամ­վել Պետ­րո­սյա­նի կողմ­նա­կից­նե­րի մի­ջեւ զեն­քի կի­րառ­մամբ բա­խում էր տե­ղի ու­նե­ցել: Հե­տո պարզ­վել էր, որ կռվել են հենց Մկո­յանն ու Պետ­րո­սյա­նը, իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը բեր­ման էր են­թար­կել Պետ­րո­սյա­նին ու նրա 19-ամյա զար­մի­կին: Նրանց 7 տար­վա ազա­տազր­կում է սպառ­նում: Բայց ընդ­դի­մու­թյու­նը տե­ղի ու­նե­ցա­ծի մե­ղա­վոր է հա­մա­րում Մկո­յա­նին ու դա­տա­խա­զու­թյա­նը կոչ է արել զբաղ­վել նրա­նով: Ի վեր­ջո, ո՞վ էր ճիշտ, ով` սխալ, եւ ի՞նչ չեն կա­րո­ղա­նում կի­սել հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը Վրաս­տա­նում:

Թե ինչ չեն կա­րո­ղա­նում կի­սել, իրենց անձ­նա­կան խնդիրն է: Այո, կոնֆ­լիկ­տը եղել է, կրա­կոց­ներ են հնչել, կան ձեր­բա­կալ­ված­ներ: Խնդի­րը իրա­վա­պահ մար­մին­նե­րի դաշ­տում է, եւ նրանք էլ քրե­ա­կան տարր պա­րու­նա­կող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գնա­հա­տա­կա­նը կտան: Այս առու­մով ոչինչ ասել չեմ կա­րող: Բայց նա­եւ պետք է նշենք, որ այդ կոնֆ­լիկ­տը եւս ան­ձե­րի մի­ջեւ էր եւ դի­տարկ­վում է կեն­ցա­ղա­յին հո­ղի վրա, որով­հե­տեւ չգի­տեմ, թե ինչ­քա­նով է սա քա­ղա­քա­կան: Հա­մե­նայն­դեպս, ես տե­ղի ու­նե­ցա­ծը քա­ղա­քա­կան պրո­ցես չեմ հա­մա­րում:

Ամեն դեպ­քում, Հեն­զել Մկո­յա­նը դի­մել է երկ­րում հա­վա­տար­մագր­ված դես­պան­նե­րին: Նրա փաս­տա­բան Տա­րի­ել Մուր­մա­նիշ­վի­լին հայ­տա­րա­րել է, թե ան­հայտ ան­ձինք սպառ­նա­լիք­ներ են հնչեց­րել Հ. Մկո­յա­նի ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հաս­ցե­ին, ինչ­պես նա­եւ փոր­ձել են նրա­նից 5 մլն դո­լար շոր­թել: Ի՞նչ եք կար­ծում` կա­րիք կար խնդի­րը փոր­ձել լու­ծել օտա­րերկ­րյա դի­վա­նա­գետ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` ԱՄՆ դես­պա­նի մի­ջո­ցով:

Կար­ծում եմ` սա կապ չու­ներ իր եւ նախ­կին պատ­գա­մա­վո­րի կոնֆ­լիկ­տի հետ, կամ ինչ­քա­նով կապ ու­նի, չեմ կա­րող ասել, որով­հե­տեւ հայտ­նի չէ, թե ով­քեր են սպառ­նա­ցող­նե­րը: Այդ սպառ­նա­լիք­նե­րը եղել էին ավե­լի ուշ, քան տե­ղի են ու­նե­ցել հայտ­նի դեպ­քե­րը: Եվ քա­նի որ հայտ­նի չէ, թե ով­քեր են սպառ­նա­ցող­նե­րը, բնա­կա­նա­բար, այս­տեղ եւս գնա­հա­տա­կան չենք կա­րող հնչեց­նել: Փաստն այն է, որ պատ­գա­մա­վո­րի փաս­տա­բա­նը հրա­պա­րա­կել է այդ­պի­սի տե­ղե­կատ­վու­թյուն:

«ԱՅԴ ԿՐԱ­ԿՈՑ­ՆԵՐՆ ԱՄԵ­ՆԵ­ՎԻՆ ԿԱՊ ՉՈՒ­ՆԵՆ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ»

Խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից առաջ միշտ լար­վում է իրա­վի­ճա­կը Ջա­վախ­քում, հի­մա կրկին ու­նենք նույն պատ­կե­րը: Թեկ­նա­ծու­նե­րից ո՞ւմ եք Դուք սա­տա­րե­լու, եւ առ­հա­սա­րակ` հա­յու­թյան հա­մար ո՞վ ավե­լի լավ պատ­գա­մա­վոր կա­րող է լի­նել Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նում: Օրի­նակ, հա­յա­պահ­պա­նու­թյան, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման գոր­ծում ո՞վ կա­րող է գոր­ծուն քայ­լեր իրա­կա­նաց­նել:

Ընդ­հան­րա­պես ընտ­րու­թյուն­նե­րից առաջ ամեն տեղ էլ լար­վա­ծու­թյուն է առա­ջա­նում, ինչն օրի­նա­չափ է, որով­հե­տեւ սա գա­ղա­փար­նե­րի բա­խում է:

Ամեն դեպ­քում, միշտ չէ եւ ամեն տեղ չէ, որ նա­խընտ­րա­կան լար­վա­ծու­թյու­նը վե­րած­վում է իրար վրա կրա­կե­լու մի­ջա­դե­պե­րի...

Էլի եմ ասում` այդ կրա­կոց­ներն ամե­նե­ւին կապ չու­նեն ընտ­րու­թյուն­նե­րի հետ, եւ ինչ­պես դի­տար­կե­ցինք, կեն­ցա­ղա­յին հո­ղի վրա տե­ղի ու­նե­ցած բա­խում­ներ են, որոնք կա­րող են լի­նել միշտ` ան­կախ նրա­նից ընտ­րու­թյուն է, թե` ոչ, ուղ­ղա­կի հա­մընկ­նում է եղել: Իսկ ինչ վե­րա­բե­րում է, թե հա­յու­թյունն ընդ­հան­րա­պես ո՞ւմ կսա­տա­րի, կար­ծում եմ` դեռ վաղ է այդ մա­սին խո­սե­լը: Կսպա­սենք պաշ­տո­նա­կան քա­րո­զար­շա­վի մեկ­նար­կին, կդի­տար­կենք քա­ղա­քա­կան ու­ժե­րի կար­գա­խոս­նե­րը, ծրագ­րե­րը, նրանց մո­տե­ցում­նե­րը Վրաս­տա­նի հա­յու­թյան խնդիր­նե­րի նկատ­մամբ, դիր­քո­րո­շու­մը Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի եւ ընդ­հան­րա­պես` հայ հա­մայն­քի հետ կապ­ված խնդիր­նե­րում, եւ ըստ այդմ` կկողմ­նո­րոշ­վենք, ու Վրաս­տա­նի հա­յու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես` Ջա­վախ­քի, կկա­տա­րի իր ընտ­րու­թյու­նը:

«ԹԱՐ­ՄԱ­ՑՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՀԵ­ՏԱ­ԳԱ­ՅՈՒՄ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ, ԹԵ ԻՆՉ­ՔԱ­ՆՈՎ ԵՆ ԱՐ­ԴԱ­ՐԱՑ­ՎԱԾ»

Հոկ­տեմ­բե­րի 31-ին կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում նոր հայ քա­ղա­քա­կան դեմ­քե­րի կա­րիք տես­նո՞ւմ եք, թե՞ տե­ղի հա­յու­թյու­նը «փորձ­ված թանն ան­փորձ մա­ծու­նի հետ չի փո­խի», եւ կրկին Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նում կհայտն­վեն այն հայ պատ­գա­մա­վոր­նե­րը, ով­քեր ար­դեն օրենսդ­րա­կան աշ­խա­տան­քի փորձ ու­նեն:

Ընտ­րու­թյուն­նե­րի նախ­նա­կան փու­լում որո­շա­կի­ո­րեն դի­տարկ­վում է նո­րա­ցում, մաս­նա­վո­րա­պես` իշ­խող «Վրա­ցա­կան երա­զանք» կու­սակ­ցու­թյու­նը նոր մե­ծա­մաս­նա­կան թեկ­նա­ծու է առա­ջադ­րել գոր­ծող պատ­գա­մա­վո­րի, որը հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կով էր մտել Վրաս­տա­նի խորհր­դա­րան, այժմ նա կլի­նի մե­ծա­մաս­նա­կան թեկ­նա­ծու: Խոս­քը Սամ­վել Մա­նու­կյա­նի մա­սին է: Բնա­կա­նա­բար, իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կում եւս կու­նե­նա Ջա­վախ­քից թեկ­նա­ծու, ին­չը, այս­պես ասած, չգրված օրեն­քով միշտ լի­նում է: Հե­տե­ւա­բար, նոր դեմք ի հայտ կգա, իսկ այդ թար­մա­ցում­նե­րը հե­տա­գա­յում ցույց կտան, թե ինչ­քա­նով են ար­դա­րաց­ված, եւ ինչ­քա­նով են այդ նոր դեմ­քերն ավե­լի նա­խա­ձեռ­նո­ղա­կան լի­նե­լու հա­յու­թյան գլո­բալ խնդիր­նե­րի առաջ­քաշ­ման առու­մով:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում