Այսօր ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող տարբեր թիմերի լուրջ պայքարի

Արխիվ 16-20

Մինչ մենք զբաղված ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելով, նա լուրջ տարաձայնությունների մեջ է մտել սորոսի հետ։ Տարաձայնությունների հիմնական պատճառն իր դեմը դրված օրակարգից շեղվելն է։ Իսկ շեղումն իր հերթին պայմանավորված է Հայաստանում շատ լուրջ և գաղափարական ընդդիմության առկայությունով, այլ ոչ իր նախասիրություններով։

Այսօր մենք ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող տարբեր թիմերի շատ լուրջ պայքարի։ Վատն այն է, որ երկու հակամարտող կողմերից ոչ մեկը չունի հայանպաստ օրակարգ և հետևաբար այս կամ այն կողմի հաղթանակը չի բերելու որևէ դրական արդյունքների։ Ավելին, այս հակամարտությունը էլ ավելի է թուլացնելու Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։

Ըստ ամենայնի շուտով մենք ականատես կլինենք Ամուլսարի շուրջ շատ վճռական և ցավոտ զարգացումների` այդ թվում ծեծկռտուկների և այլն, ինչպես նաև Սասնա ծռեր-ի անդամների կտրուկ ակտիվացմանը։ Այդ ամենին կարծում եմ կմիանա նաև պատգամավորների մի մասը, ինչպես նաև ՀԿ-ների մի ողջ բանակ։

Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից.

Նիկոլ Փաշինյանը պետք է իր մոտ հրավիրի ռեալ ընդդիմադիր դաշտի բոլոր գլխավոր ներկայացուցիչներին և առաջարկի հետևյալը`

  1. Նա ներկայացնում է իր հրաժարականը,
    2. Երաշխավորում է ընդդիմության կողմից ներկայացված նոր Վարչապետի ընտրության հարցը Ազգային Ժողովում
    3. Երաշխավորում է, որ ԱԺ-ը չի խոչընդոտելու նոր կառավարության աշխատանքին մինչ արտահերթ ընտրությունների իրականացումը։

Սա է երկիրը փրկելու միակ տարբերակը Նիկոլի համար։ Մնում է հասկանալ` ուզո՞ւմ է նա կանգ առնել և փրկել իր իսկ երկիրը, թե՞ ցանկանում է գործը հասցնել ավարտի...

Հ.Գ. Պարտվել էլ պետք է իմանալ։ Պարտությունը հանուն լավ հայրենիքի իրականում հաղթանակ է։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում