ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏԻ ՀԱՐՑՈՎ ՊԵԿ-ԻՑ ՀՈՒՅՍՆԵՐՍ ԿՏՐԵՆՔ
Արխիվ 16-20Դեռեւս երկու ամիս առաջ մաքսանենգ ճանապարհով կենցաղային ապրանքների անվան տակ 40 տոննա ծխախոտ էր արտահանվել ՀՀ-ից Ռուսաստան, որը տարօրինակաբար չէին «տեսել» Հայաստանի պատկան պետական օղակները: Եվ դա հասկանալի էր՝ ի վերջո այդ ծխախոտը հրապարակավ կապվում էր Նիկոլի եւ նրա ընտանիքի անվան հետ: ՊԵԿ նախագահ Է. Հովհաննիսյանից գրավոր հարցմամբ մեկ անգամ եւս փորձել էինք հետաքրքրվել, թե վերոնշյալ գործով ՀՀ ՊԵԿ-ում որեւէ գործողություն իրկանացվե՞լ է ի վերջո` իրականությունը բացահայտելու ուղղությամբ: Եվ ահա ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանից ստացել ենք հետեւյալ ոչինչ չասող պատասխանը. «Մայիս ամսին ՊԵԿ-ը այդ հարցի առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջից: Ավելին ոչինչ չունեն ավելացնելու»:
Կարճ ասած` ՊԵԿ-ը ոչինչ չի անելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

