ԽՈՒՆՏԱՅԻ ԳԱՐՇԱՀՈՏ ՀՈԳԵՎԱՐՔԸ` ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ «ՄՐՍԵԼ» ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Արխիվ 16-20

Ջորջ Սորոսը դարձավ 90 տարեկան: Բայց չնայած այդ տարիքին, փորձում է ներազդել գործընթացների վրա ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում փորձում է խանգարել նախագահ Թրամփին, Բելառուսում ամեն ինչ այնպես է խառնել իրար, որ դեռ հարցական է` այս անգամ ե՞ւս կդիմանա «բատկո» Լուկաշենկոն, արյունոտ խառնակչություն է անում Լիբանանում... Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Նիկոլը շարունակում է մնալ նրա երկյուղած ծառան:

Նիկոլի ճամբարում թեւածում է հյուծող վախի ստվերը: Արարատ Միրզոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել` հայտարարելով, որ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանն իրեն սպառնացել է սպանել: Դրա առնչությամբ բլոգեր Վահրամ Պետրոսյանը նկատել է. «Այ ..., բա որ դուք էսօր վլաստի եք, 4 ավտո պետական ախրանայով ֆռֆռում եք ու վախում եք «սպանության սպառնալիքից», բա վաղը-մյուս օր դուք ո՞նց եք ապրելու»:

Եվ իրոք, ՀՀ երեք նախագահների օրոք գործնականում հնարավոր չէ դեպք հիշել, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես արտահայտվի: Սակայն սրանք, լինելով հանդերձ պաթոլոգիկ վախկոտ, վախենալու իրական լուրջ դրդապատճառներ ունեն: Խունտան ոչ միայն էական վնաս է հասցրել ՀՀ պետական ինստիտուտներին, ոչ միայն ունեզրկել է քաղաքացիներին, այլեւ աննախադեպ հակազգային, կարելի է ասել` դավաճանական ծրագրեր է իրականացնում: Նաեւ երկյուղը սրտներում է, որ պիտի պատասխան տան կորոնավիրուսի առավել քան 1000 զոհերի համար: Իսկ ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրանց գիշերային մղձավանջն են: Բայց նաեւ հարց է ծագում, թե այդպիսի վախով հանդերձ ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա իշխանությունը չեն կորցրել: Այդ հարցին փորձել է պատասխանել արդարադատության նախարարության նախկին աշխատակից, վերլուծաբան Հրանտ Խալաթյանը. «Եթե ոմանք դեռ հույս ունեն, որ Նիկոլի նման մուտիլովշիկին կարող են հաղթել` ողջախոհություն քարոզելով, ուրեմն պիտի ընտրեն այլ հասարակություն: Ցանկացած, անգամ գերզարգացած ու առաջադեմ հասարակությունների 20-25 տոկոսն է միայն կիրթ, մնացածը կա՛մ ենթարկվում են օրենքին, կա՛մ ընդվզում ու ուզում ապրել` առանց աշխատելու: Մեր նման հասարակություններում Նիկոլի նմաններն անպարտելի են, որովհետեւ նրանք խոստանում են անաշխատանք ապրուստ ու երջանկություն: Մի խոսքով, ժողովուրդ ջան, ես խոստանում եմ ոչ թե հանել արագաչափերը, այլ էդ արագաչափերից ստացվող եկամուտը հավասարաչափ բաշխել բոլորիդ միջեւ: ...Ես խոստանում եմ խոստանալ ավելին, քան խոստանում էր Նիկոլը: Ընտրեք ինձ ու կտեսնեք ձեր հալը: Մեր հասարակության 75 տոկոսն` ի դեմս Նիկոլի, վերջապես գտավ իր հայելային արտացոլումը մարմնավորող առաջնորդին` անբան, ագահ, խաբեբա, սադրիչ, քցող, անկիրթ ու ինքնասիրահարված»:

Անշուշտ, գույներն այդտեղ խտացված են: Ինչքան էլ հանրության ստորին խավերին, այսպես կոչված «պողոսներին», հոգեհարազատ չլինի Նիկոլի նկարագիրը, նրանք հանուն Նիկոլի որեւէ ակտիվ գործողությունների չեն գնա: Նրանցից շատերն անգամ հեղափոխական էյֆորիայի պահին նույնիսկ ալարեցին ընտրատեղամասերում քվե տալ իրենց կուռքին: Համ էլ նրանք նման են Նիկոլի թիմակիցներին` ցանկացած բարձր գոռացողից ահուդողի մեջ են ընկնում, սակայն ի տարբերություն լակոտապետության ներկայացուցիչների, ո՛չ աստղաբաշխական պարգեւավճարներ են ստանում, ո՛չ ձեռքերը հասնում են թալանին: Սակայն վերադառնանք 90-ամյա ծերուկ Սորոսին: Անշուշտ, Նիկոլը նրան երկյուղածորեն պաշտում է: Սակայն միաժամանակ ձգտում է ճարպկորեն «քցել»: Դրա վառ վկայությունն էր  շտապողականությունը` ժամ առաջ շնորհավորելու Լուկաշենկոյին: Դա, անշուշտ, զայրացնելու է ե՛ւ Սորոսին, ե՛ւ հավաքական Արեւմուտքին: Սակայն դա մազաչափ իսկ չի օգնելու սիրաշահել Մոսկվային: Իսկ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը հավաստիացնում է, որ դա օգուտ չի բերի նաեւ մեր պետական շահին. «Հայաստանի ի՞նչ պետական շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը` շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին: Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք»: Բացի ամեն ինչից, Նիկոլի պես մանրապճեղ գործիչների հալին չհամապատասխանող գործ է` հարաբերվել հետխորհրդային տարածքի «զուբրերի», ու առավելեւս Կրեմլի հետ: Դա ռազմիկ նախագահների համար առօրյա էր, նրանք ազնվորեն էին հարաբերվում գործընկերների հետ` ի տարբերություն դասալիք եւ անվստահելի ստախոս Նիկոլի: Եթե Ռոբերտ Քոչարյանի` ազատության մեջ գտնվելը խաթարել է Նիկոլի ու թիմակիցների քունը, ապա Սերժ Սարգսյանի տեսապատասխանները Ապրիլյան պատերազմի մասին հարցերին լրիվ խառնել է նրանց ներաշխարհը: Այնպես չէ, որ ՀՀ երրորդ նախագահը ինչ-որ սենսացիոն բան ասած լինի: Նաեւ նա ոչ մեկի հասցեին գործնականում ոչ մի վատ բան չասաց: Քայլասերվածներին անհանգստացրեց քաղաքական գրոսմայսթերի հրապարակային խոսքի բուն փաստը: Նրանք մտատանջվում են` ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չսպասեց մինչեւ արտակարգ դրության ավարտը: Այդ ի՞նչ գիտի ՀՀԿ առաջնորդը, եւ ի՞նչ թաքուն իմաստով ի՞նչ հեռահար շախմատային քայլ արեց: Այդ ինչո՞ւ համացանցում կտրուկ ակտիվացան ՀՀԿ-ի գործիչները եւ կուսակցական կառույցները... Եվ հենց մտատանջությունները հարուցեցին նրանց հիսթերիան: Անդրանիկ Քոչարյանը Նիկոլից ստացավ հանձնարարություն այնպիսի բաներ բլթացնել, որ հարիր են ոչ թե պատգամավորական մանդատ եւ պաշտոն ունեցողին, այլ վախեցած խակ պատանուն: Ի դեպ, հենց այդ թաքնված վախերը դրդեցին Նիկոլին ենթագիտակցաբար սիրել Լուկաշնկոյին: Նրան ակնհայտորեն դուր են գալիս Բելառուսի նախագահի` ըմբոստությունը ճնշելու բիրտ մեթոդները: Ու նաեւ նախանձում է, քանզի ինքը փորձեց նույն մեթոդները կիրառել Ամուլսարում, բայց ձախողվեց: Անգամ վախեցավ սեփական անունով դա անել, թաքնվեց ոստիկանապետի թիկունքում: Եվ եթե Լուկաշենկոն բելառուս ցուցարարներին անվանեց «դրսից ղեկավարվող ոչխարներ», ապա Նիկոլը երազեց նույն կերպ վարվել, բայց վախեցավ: Ու ենթագիտակցաբար գիտի, որ Ամուլսարն իր քաղաքական գերեզմանն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում