«Սա դանակով հարված էր բոլոր մուսուլմանների մեջքին». Իրանի ԱԳՆ

Արխիվ 16-20

Իրանը խստագույնս դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, որի շրջանակում լիարժեք դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Արբական Միացյալ Էմկիրությունների ու Իսրայելի միջև: Իրանի արտգործնախարարությունը պատմական համաձայնագրի կնքումը, ինչն արվել է Միացյալ Նահանգների անմիջական միջնորդությամբ, «մուսուլմանների մեջքին դանակով հարված» է որակել:
ԱՄԷ-ն, որը երբեք չի կռվել Իսրայելի դեմ և վերջին տարիներին բարելավում է հարաբերություններն այդ երկրի հետ, հայտարարել է, որ համաձայնագիրը կզսպի Իսրայելի՝ շրջափակված Արևմտյան ափի տարածքները միակողմանի բռնակցելու ծրագրերը. խոսքն այն տարածքների մասին է, որոնք պաղեստինցիները դիտարկում են որպես իրենց ապագա անկախ հանրապետության մայրաքաղաք:
Իրանի ԱԳՆ-ի կարծիքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը «վտանգավոր է  և ամոթալի»: «Այդ համաձայնագիրը ԱՄԷ-ի կողմից դանակով չարդարացված հարված է պաղեստինցի ժողովրդի ու բոլոր մուսուլմանների մեջքին»,-ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Համաձայնագիրը դատապարտել է նաև Թուրքիան, որի կարծիքով՝ ԱՄԷ-ն իրավասու չէ պաղեստինցիների անունից Իսրայելի հետ բանակցել Պաղեստինի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Թեև Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, սակայն հանդես է գալիս ի շահ պաղեստինցիների:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄԷ-ի հետ համաձայնագիրն Իսրայելի համար «նոր դարաշրջան» է որակել: Մինչդեռ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խոսնակն այն «դավաճանություն» է անվանել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄԷ-ն դարձել է Պարսից ծոցի առաջին և աշխարհում երրորդ (Եգիպտոսից և Հորդանանից հետո) արաբական պետությունը, որը լիարժեդք դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում