ՉԼ. 1/4 եզրափակիչ «Բավարիան» ջախջախիչ պարտության մատնեց «Բարսելոնային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ
Արխիվ 16-20Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիան» մրցեց «Բարսելոնայի» հետ և հաղթեց խոշոր` 8-2 հաշվով։
Գերմանացիները հաշիվը բացեցին հենց խաղասկզբում. Գոլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը։
Երեք րոպե անց` 7-րդ րոպեին, գերմանական թիմի կազմից Ալաբան դարձավ ինքնագոլի հեղինակ և հաշիվը հավասարվեց (1-1)։
Այնուհետև մի քանի րոպեների տարբերությամբ «Բավարիան» ևս երեք գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Տեր Շտեգենի պաշտպանած դարպասն ու առաջին խաղակեսն ավարտեց 4-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան»` Սուարեսի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, փոխարենը նաև հերթական չորս գնդակն ընդունեց սեփական դարպասն ու չկարողացավ այլևս խուսափել ջախջախիչ պարտությունից։
Այսպիսով, Մյունխենի «Բավարիան» ուղեգիր վաստակեց դեպի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթի» - «Օլիմպիկ Լիոն» զույգի հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ
«Բարսելոնա» 2-5 «Բավարիա»
Գոլեր` Ալաբա 7' (ինքնագոլ), Սուարես 57' - Մյուլեր 4', 37', Պերիշիչ 21', Գնաբրի 27', Կիմիխ 63', Լևանդովսկի 82', Կոուտինյո 85', 89'

