Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ Ադրբեջանից
Արխիվ 16-20Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ հանրապետությունից: Նախկին նախարարի երկրից հեռանալու սահմանափակումը կապված է ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողության արդյունքում հարուցված քրեական գործի հետ։ Հաղորդում է Gununsesi.info լրատվական կայքը։
«Էլմար Մամեդյարովը պետք է պատասխանի հետաքննության բազմաթիվ հարցերի»,- ասել է կայքի աղբյուրը: Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը, որը 16 տարի զբաղեցնում էր Ադրբեջանի արտգործնախարարն էր, պաշտոնից հեռացվեց նախագահ Ալիևի կողմից։

