Մինչև տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի․ Էկոնոմիկայի նախարարություն

Արխիվ 16-20

Հաշվի առնելով ներկայիս միտումները` 2020 թվականին տնտեսական անկումը Հայաստանում կարող է մոտ 5 տոկոս կազմել, միգուցե` մի փոքր ավել: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը շեշտեց, որ նշված 5 տոկոսը փորձագիտական է, այլ ոչ թե` պաշտոնական գնահատական, և այն կարող է փոխվել: «Գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն այդ գնահատականները ևս փոխվում են, որովհետև իրավիճակն անընդհատ փոխվում է ամբողջ աշխարհում»,-հայտարարել է Խաչատրյանը:

Ներկայացնելով, թե ինչի վրա է հիմնվում տնտեսական հնարավոր անկման հաշվարկը` Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսն արտադրվում է տարվա առաջին կիսամյակում, մնացած 60 տոկոսը` երկրորդում: «Եթե տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական գործունեության ցուցանիշները ճշգրտորեն անցնեն ՀՆԱ-ի ցուցանիշների, ապա տարեկան կտրվածքով տարվա առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ցուցանիշները 2 տոկոսային կետով ցածր կլինեն, քան 2019-ին»,-ասաց Խաչատրյանը: Նա հավելեց, որ եթե հունիս ամսվա ցուցանիշները մնան անփոփոխ հուլիսին և հետագա ամիսներին իրավիճակի բարելավման պայմանով, ապա տարվա երկրորդ կիսամյակում ՀՆԱ-ի անկումը 3-4 տոկոս կկազմի:

«Տնտեսությունը փոխվում է, և մենք հույս ունենք, որ երրորդ-չորրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ որոշակի առաջընթաց կգրանցվի: Բայց ես չեմ բացառում, որ Հայաստանում տնտեսական անկումը 2019 թվականի համեմատ մոտ 5 տոկոս կկազմի»,-ասաց Խաչատրյանը: Ըստ նրա` 5 տոկոս անկումը համահունչ է համաշխարհային տնտեսական միտումներին: Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, նշեց նա` հավելելով, որ 2021 թվականը կլինի վերականգնման հիմնական տարին:

Աղբյուրը՝ news.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում