ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Արխիվ 16-20

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։

Այժմ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր երազանքի բնակարանը «Դավթաշեն Սիթի»-ում` վարկավորման շահավետ պայմաններով:

«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան  64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է  6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է  850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեռք բերելով բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում, կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններից. կանխավճար՝ սկսած ընդամենը 5%-ից, 1 մլն.-ից մինչև 80 մլն․ ՀՀ դրամի չափով, տարեկան 11,35% տոկոսադրույքով՝ ամսական 0,05% հաշվի սպասարկման միջնորդավճարի դեպքում կամ 12,3% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման միջնորդավճարի, մինչև 30 տարի մարման ժամկետով (փաստացի տոկոսադրույք` 12.65%-15%): Վարկավորման նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ծրագրի շրջանակներում Բանկը իրականացնում է նաև գույքի և վարկառուի անձնական ապահովագրություն` վարկի գործողության ողջ ընթացքում։

Հաճախորդները կարող են ձևակերպել հիփոթեքային վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնում, որն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։  Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում. անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն, հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկեր կառուցապատող ընկերությունների կողմից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։

 «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am/ կայքում կամ զանգահարելով 010226111, 010223311, 041727222, 055 228282 հեռախոսահամարներով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում