Մերձմոսկվայում հայ կինը դիետաներով իրեն մահվան է հասցրել

Արխիվ 16-20

Ավելորդ նիհարությունից առաջացած առողջական խնդիրների պատճառով մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքում մահացել է Հայաստանի 35-ամյա քաղաքացի: Կինը երկար ժամանակ բուժվում էր անորեքսիայից, սակայն օրգանիզմը, միևնույն է, մերժում էր սնունդը:

Ինչպես հայտնի է դարձել «ՄԿ»-ին, ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Մահացած Լիլիան (անունները փոխվել են) մասնագիտությամբ տնտեսագետ էր, ապրում էր մոր և եղբոր` Հերմանի հետ: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, եկել էին Մոսկվայի մարզ աշխատելու: Հերմանը մի քանի տարի առաջ քաղցրեղենի արտադրամաս էր բացել Դոլգոպրուդնի քաղաքում:

«Լիլիան ոչ մի տեղ չէր աշխատում և իր ընտանիքը չէր ստեղծել. նա չափազանց հիվանդոտ անձնավորություն էր: Ամեն ինչ սկսվել էր ուսանողական տարիներին նրա հայրենիքում, երբ աղջիկը տարվել էր դիետաներով: Չնայած, ըստ հարազատների, Լիլիան գեր չէր, սակայն իրեն թվում էր, որ շատ է կշռում: Նա հաշվում էր կալորիաները և գրեթե ոչինչ չէր ուտում: Արդյունքում, սնունդը դադարեց յուրացվել, աղջիկը սկսեց 45 կգ-ից պակաս կշռել` մոտ 170 սմ հասակի դեպքում: Նրան անորեքսիա ախտորոշվեց: Երկու անգամ հարազատները նրան նյարդաբանական բաժանմունքում էին տեղափոխել: Նա անընդհատ իրեն վատ էր զգում: Ճակատագրական օրը տանը նրա եղբայրն էր, ամեն ինչ տեղի է ունեցել նրա աչքերի առաջ: Ժամը 20.00-ի սահմաններում Լիլիան ջրային պրոցեդուրաներ էր ընդունել և դուրս էր եկել լոգարանից: Հերմանը նկատել էր, որ կինը ծանր է շնչում և հազիվ է շարժվում: Լիլիան մոտեցել էր անկողնուն և պառկել էր: Մայրը տուն էր եկել ժամը 20.30-ի սահմաններում: Նա նկատել էր, որ դուստրը գունատ է և չի շարժվում: Հերմանը ստուգել էր զարկերակը. այն չկար: Հարազատները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել կնոջը կյանքը: Ըստ նախնական տվյալների` նրա սիրտը կանգ է առել, սակայն մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց հետո»,-գրում է պարբերականը:

Աղբյուրը՝ news.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում