ԹԱԼԻԱԹ ՓԱՇԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ... Միհրդատ Մադաթյան

Արխիվ 16-20

«Մադաթյան» Հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը Facebook -ի իր էջում գրել է:

«Հառա՜ջ, պայքարեք հների դեմ կամայական գնով, բայց հիշեք՝ ավանդությունը նույնպես ՀԻՆ է, մեր պապերն էլ են ՀԻՆ, Նարեկացին և Քուչակն էլ են ՀԻՆ, Տիգրան Մեծն ու Արտաշես Շինարարն էլ են ՀԻՆ... մեր ծնողներն էլ են արդեն ՀԻՆ... պայքարե՛ք նրանց դեմ, Տիկնայք և Պարոնայք...

Ազգի վերացման հերթական գործընթացը իրականացվում է կրթական ոլորտում ակտիվ «թրքափոխություններով»։ Բնական է, որ թուրքական գաղափարախոսության շրջանակներում անհրաժեշտություն չկա փոխել «Մաթեմատիկա» կամ «Քիմիա» առարկաների չափորոշիչները դպրոցում, այլ անհրաժեշտություն է դարձել փոխել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Հայ գրականություն» առարկաների չափորոշիչները, որոնք էլ դեռ դպրոցից Հայ երեխայի մեջ հայրենասիրություն են սերմանում։ Այս գործընթացը սկսել է դեռ վաղուց և նոր թափ ստացել 2018 թվականին, ազգաքանդ և թրքամետ «բռնի հեղաշրջումից» հետո։ Հատկանշականը այն է, որ նշյալ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար է հանդիսանում ոմն Լիլիթ Մկրտչյան։

Հետաքրքրականը այն է, որ փոխանակ ՀՀ ԱԱԾ-ն զբաղվի այս կասկածելի սուբյեկտով, նա հրապարակային հարցազրույցներ է տալիս և իր ամբողջ եռանդով և թուրքական ֆինանսավորմամբ լծվել է «հայրենասիրություն» գաղափարի վերացմանը Հայաստանի նման երկրում, որը գտնվում է շարունակական պատերազմական վիճակում։

Որպես փաստ ուզում եմ ներկայացնել, որ Լիլիթ Մկրտչյանը իր «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միոջով լայնորեն ընդգրկված է Թուրքիայի կողմից ուղղորդվող դրամաշնորհային ծրագրերում: Թուրքիայի հետ իրականացվող այդ ծրագրերից մեկում էլ քննարկվել և մշակվել են պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար: Փաստացի, Լիլիթ Մկրտչյանը խոշոր գումարներ է ստացել և, ենթադրելի է, որ այժմ էլ շարունակում է ստանալ Թուրքիայի հիմնադրամներից: Փաստացի այդ գումարներն ուղղորդվում են Թուրքիայի կողմից և ծառայեցվում հատուկ նպատակներով:

Վերջերս տրված հարցազրույցում, Լիլիթ Մկրտչյանը և Լուսինե Խառատյանը (այո, վերջինիս ազգանունը ուղղակիորեն հուշում է նրա տխրահռչակ կապերի մասին), փրփուրը բերաններին ասում էին, թե հայրենասիրությունը չափելի կատեգորիա չէ և այն չի կարող այդ պատճառով ներառվել։ Ես ուզում եմ հարց տալ այս թուրքական գործակալներին՝ իսկ դեմոկրատիան չափելի՞ կատեգորիա է, որի մասին այդքան գոռում են, կամ ԼԳԲՏ համայնքի ազատությունը... Բաց Հասարակությունների Հիմնադրամը մասնագիտացված է հենց՝ ՈՉ ՉԱՓԵԼԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ներմուծմամբ, ընդ որում դրանց չափողականությունը տալով այնպես, ինչպես իրենց ձեռնատու է։

Եկեք ուղղակի տեսնենք թե ինչ հետևողական գործողություններ են անում այս իշխանությունները՝
1. ԼԳՊՏ համայնքի ակտիվացում։
2. Լանզարոտեի կոնվենցիայի ընդունում։
3. Հայ մշակույթի վերացում։
4. Ակտիվ նախապատրաստում Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը։
5. Արցախյան հարցի լուծում՝ հարմար ադրբեջանի ժողովրդի համար։
6. Վերը նշված չափորոշիչների փոփոխում այնպես, որ «հայրենասիրություն» գաղափարը վերանա։
7. Հայ գրականությունից Հայ ավանդական գաղափարների վերացում, փոխարինելով այն նոր՝ այլասեռված գաղափարներով։
8. Հայոց պատմության խեղում։
9. ...կարող եք լրացնել ինքներդ։

Ու մեկ էլ չհպարտանաք, որ Հայ եք։ Ասեմ ավելին, մնացած ազգերը, ում մասին անկյուններում սիրում եք ասել, որ «դեռ ծառերի վրա էին...», շատ ավելի ազգապահպան ու ավանդական են մնում, ներառյալ ադրբեջանցիներն ու թուրքերը, և շատ ավելի մեծ հարգանքով են վերաբերվում իրենց մշակույթին և պատմությանը...

Որքան հասկացա այս ամենը իրականություն է դառնում և մի որոշ ժամանակ անց, աշխարհի մի երկրում մի պատմաբան, լավագույն դեպքում, կգրի՝ «ՀԱՅ - հին ազգ, որը ուներ հազարամյակների պատմություն և վերացավ 21-րդ դարի սկզբերին թուրքիայի հետախուզության հաջող կազմակերպած օպերացիայի շնորհիվ։ Հայաստանի վերացման վրա թուրքիայի կառավարությունը ծախսեց մոտ 500 000 000 դոլլար...»

ՑԱՎԱԼԻ Է ՉԷ՞, ԲԱՅՑ ԴՈւՔ ԿԵՐԵՔ՝ «ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀՆԵՐԻ ԴԵՄ» ԿՈւՏԸ... »

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում