Լոռիում ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանը կաշառք է ստացել

Արխիվ 16-20

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն:

Մասնավորապես` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ:

Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը, և Հ. Հ.-ն ենթարկվել է ընդամենը 14.850 ՀՀ դրամ վարչական տույժի: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով  Վանաձոր քաղաքում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։

Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իբր խոշտանգել են իրեն և պահանջել խոստովանել իր կողմից ոստիկանության ծառայողին կաշառք տալու փաստը, այնուհետև, իբր բռնության և սպառնալիքների ազդեցության ներքո, ցուցմունք է տվել, որ ինքը զբաղվել է ապօրինի ծառահատումներով և կաշառք է տվել ոստիկանության ծառայողներին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության ավագ տեսուչ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 

Հիշյալ չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում