Այսօր կինոյի և թատրոնի սիրված դերասան ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ   կդառնար 77 տարեկան

Արխիվ 16-20

Այսօր կինոյի և թատրոնի  սիրված դերասան ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ  կդառնար 77 տարեկան: 

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ դերը մեծ է հայ թատերարվեստում,  կինոարվեստում և նրա  խաղացած կերպարները

վառ  ու արդիական են մինչև օրս: 

<<Մեր մանկության տանգոյի>> ոստիկան Մեսրոպը իսկական ոստիկանի մարմնացում է: 

<<Որտեղ էիր մարդ Աստծո>> ֆիլմում մեր առջև  նա կերպավորվում  գյուղապետի կերպարով: 

<<Երջանկության մեխանիկայում>> նա շատ համոզիչ կերպով ներկայանում է Սովետական ինժեներ՝ Ռուբենի կերպարով:

Դերասանական այդիպիսի համոզիչ և վարպետորեն կերպարանափոխություն հատուկ է միայն քչերին, ընտրյալներին:

Հանգչիր խաղաղությամբ մեր սիրելի արտիստ:

Նունե Զաքարյան

 Հ.Գ-

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կինոյի և թատրոնի անվանի դերասան Ազատ Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի №1 միջն. դպրոցը, 1970թ.`   Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը`   ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում:

1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.`   Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում:

Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմում`   «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Ու՞ր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչու՞» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.) և այլն:

Առավել հայտնի և սիրված են Ազատ Գասպարյանի մասնակցությամբ «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերը:

Նկարահանվել է նաև շուրջ 30 հեռուստաբեմադրությունում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում`   ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն: Հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-ձայնասկավառակներ: Մահացել է 2013 թ. օգոստոսի 2-ին Երևանում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում