<<Շատ կուզենայի, որ ազգային ժողովում օրը սկսեին Հրանտ Մաթևոսյան կարդալով>> բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ. տեսանյութ

Արխիվ 16-20

Այսօր «Իրավունք»TV տաղավարում հյուրընկալել ենք բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ: 

Զրույցի թեման հայ գրականության առարկայի նկատմամբ նոր մոտեցումներն են:

-Հայ գրականություն առարկայի ծրագրային փոփոխություններն ընդունո՞ւմ եք:

-Այս դասագրքերը շատ խոցելի են: Գրականության դասագիրքը պետք է հայ գրողների ամբողջ ուժն ու ավյունը փոխանցի սերունդներին: Ի՞նչ ասել է, որ երեխան այս տարիքում չի ընկալի այս կամ այն հանճարեղ հեղինակի ստեղծագործությունները: Երբ Նարեկացու ստեղծագործություններին հաղորդվում էի դպրոցահասակ տարիներին, իհարկե, խորությունը չէի ընկալումում, բայց այդ տաղերը կարդալով այնպիսի բերկրանք էի ապրում, որը ոչնչով չես կարող բացատրել: Միայն 40 տարեկանից հետո եմ ընկալել նրա ՄԱՏՅԱՆԻ աստվածային ուժը: Գրականությունը մեծ հաշվով սեր է: Եթե գրողի ստեղծածի մեջ բացակա է սերը, ուրեմն այնտեղ չարություն ու ատելությունն են ծավալվել: Հ. Սահյանը, Վ. Դավթյանը, Պ. Սևակը, Հովհ. Շիրազը, Ս Կապուտիկյանը ոչ միայն գրողներ էին, որոնք ստեղծեցին լուրջ գրականություն, այլև ձևավորեցին միջավայր, դատարկ չթողնելով մեր մշակութային դաշտը: Եվ արցախյան գոյամարտի հաղթանակը, ինչպես նշեց գրող, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը` նաև իրենցով էր պայմանավորված: Մի ամբողջ համալսարան այնքան ազգապահպնման գործ չի արել որքան Շիրազն իր բանաստեղծություններով: Ս Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը տասնյակ տարիներով մեծ դեր կատարեց մեր սփյուռքահայության շրջանում: Հիմա եթե այսօրվա «գեղագետիկները» անպայման ուզում են խորքերում գտնել այս կամ այն ,,իզմերով,, փաթեթավորված զգացողական խուճուճ վիճակներ, խորհուրդ եմ տալիս գնան մի քանի ժամ Քոչարի Սասունցի Դավթի առջև կանգնեն, անթարթ նայեն, որ մի քիչ տաղամարդու շնորհք գա վրաները: Այդ հաղթական ձին և իր վրայի հզոր հեծյալն իրենց անպայման ուժ կհաղորդեն:

Այնուհետև անդրադառնալով հայ գրականությանն ասում է. <<Հրանտ Մթևոսյանն ամենաապրեցնող գրողներից է: Լավ է, որ ընթերցանությունից դուրս հատվածն էլ նրա արվեստին հաղորդվելու հնարավորություն ունի`ֆիլմերի միջոցով: Նրա «Մենք ենք մեր սարերը» ժողովուրդը շատ սիրում է: Նա այն գրողն է, որին պետք է կարդալ: Շատ կուզենայի, որ Ազգային ժողովում օրը սկսեին 1-2 էջ Հրանտ Մաթևոսյան բեմից հնչեցնելով: Դա շատ ավելի լավ կլիներ, քան ,,Այբբենարանի,, հետ կապված կործանարար կամ տրանսգենդերի և այլ բազմաթիվ ողորմելի ելույթները>>:

Նունե Զաքարյան

Հ.Գ- Զրույցի շարունակությունը դիտեք «Իրավունք»TV եթերում

 
 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում