«Ժողովուրդ». Գոգյանն անհամբեր սպասում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին

Արխիվ 16-20

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առաջիկայում պատրաստվում են ներկայացնել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանի հետ կապված վարույթի եզրակացությունը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ վարույթն ավարտվել է, ու այժմ վարույթի կազմավորման պրոցեսն է ըն­թանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը իր նիստում որոշում էր կայացրել, որով անվավեր էր ճանա­չել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի` միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտո­րի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, ինչը Դիանա Գալոյանը բողոքարկել էր:
Ըստ մեր տեղեկությունների` այդ վարույթին անհամբեր սպասում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը դոկտորի գիտական աստիճանից զրկվի: Ու անգամ երբ Գոգյանը հրավիրվել է վարույթին մասնակցելու ու գնացել է իր փաստաբանի հետ, նրա փաստաբանին չեն թույլատրել մասնակցել գործընթացին, ինչի համար վերջինս հեռացել էր նախարարությունից`  որևէ ձևով չմասնակցելով վարույթին, հետագայում ուղարկելով գրավոր դիր­քորոշում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից մեզ տե­ղեկացրին, որ վարույթը եզրակացության փուլում է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Իսկ Դիանա Գալոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում