Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը ` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը համալրել է «Ալաշկերտի» կազմը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հովսեփյանը հանդես է եկել հայկական «Իմպուլս», «Բանանց», ներկայիս «Ուրարտու»), «Շիրակ» և «Փյունիկ» ակումբներում , ինչպես նաև ուկրաինական «Մետալուրգում» (Դոնեցկ) և «Ստալում»:
Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է բուլղարական «Արդան», որի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 24 հանդիպում։
Ռումյան Հովսեփյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները, ազգային թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

