Շոտլանդիայում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից եւ այրվել. կան տուժածներ (Ֆոտո, տեսանյութ)
Արխիվ 16-20Շոտլանդիայի Արեւելքում ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքը, որը, ականատեսների խոսքով, հրդեհից հետո այրվել է: Համացանցում հայտնվել են կադրեր դեպքի վայրից, որտեղ երեւում է խիտ ծուխ։
Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Աբերդինշիրի մարզում, կան ծանր վնասվածքներով տուժածներ, եւ հայտնի է մեկ զոհի մասին: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
<Ոստիկանության աշխատակիցները կանչվել են դեպքի վայր ժամը 9:43- ին եւ այնտեղ մնում են բուժաշխատողների եւ հրշեջ թիմի հետ միասին>,- հայտարարել են Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչները:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հորդառատ անձրեւներից եւ հեղեղումներից հետո: Հաղորդվում է, որ կազմն ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենա է տեղափոխել։
Источник: https://rusvesna.su/news/1597230706




