«Լոռի» ՖԱ-ն քննարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության հարցը

Արխիվ 16-20

Վանաձորի «Լոռին» հնարավոր է չմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/21 առաջնությանը։
Այս մասին ակումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, «Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի եւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին COVID-19 կորոնավիրուսով եւ ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։

Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժին եւ խնդրել, որպեսզի առաջիկա առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ եւ ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, նորեկները նույնպես կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։ 

Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն եւս մեկ գրությամբ դիմեց ՀՖՖ՝ ներկայացնելով նաեւ այն ֆուտբոլիստների եւ աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք դեռեւս դրական պատասխան էին ստացել եւ չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից։ 

ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձայն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» - «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/20 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել տանտերերի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։ 

Այսօր «Լոռի» ՖԱ ղեկավար կազմի ժողովի ընթացքում որոշում կայացվեց, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները և մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, և ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով։ 

Օգոստոսի 19-ին կկայանա «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի ԲԽ 2020/21 թթ․ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում