Ատալանտա – Պարի-Սեն Ժերմեն․ Խաղին ընդառաջ

Արխիվ 16-20

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ Առաջին խաղում կմրցեն Ատալանտան և Պարի-Սեն Ժերմենը։ 

Ի տարբերություն քառորդ եզրափակիչի այլ մասնակիցների, այսօրվա զույգի թիմերը ⅛ եզրափակիչի իրենց խաղերն անցկացրել էին մինչև կորանավիրուսի հետևանքով առաջացած դադարը։ Ատալանտան պայքարից դուրս էր թողել Վալենսիային՝ իսկ ՊՍԺ-ն՝ Դորտմունդի Բորուսիային։ 

Երկու ակումբների համար մրցաշրջանի ավարտը տարբեր ստացվեց։ 

Եթե Իտալիայում առաջնությունը վերսկսեցին և ավարտեցին, ապա Ֆրանսիայի թիմերը մարտից մնացել էին առանց խաղային պրակտիկայի։ Պարի-Սեն Ժերմենը նախորդ ամսվա ընթացքում երկու գավաթային եզրափակիչ և մի քանի ընկերական խաղեր անցկացրեց, սակայն թիմի ֆիզիկական պատրաստվածության մասին դժվար է հստակ պատկերացում կազմել։ Ինչ վերաբերում է Ատալանտային, ապա Բերգամոյի թիմը կարանտինից հետո հրաշալի հաղթական սերիա ցույց տվեց և մի պահ նույնիսկ մտավ չեմպիոնական պայքարի մեջ։ Ի վերջո, Ջան Պիերո Գասպերինիի սաները մրցաշրջանն ավարտեցին երրորդ տեղում։ 

Թիմերի կորուստները

Պարի-Սեն Ժերմենի կազմում խաղը բաց են թողնելու որակազրկված Անխել Դի Մարիան և վնասվածք ստացած Մարկո Վերատին։ Էդինսոն Կավանին ազատ գործակալի կարգավիճակով լքել է ակումբը։

Հարցականի տակ է Կիլիան Մբապպեի մասնակցությունը։ Ֆրանսիացի հարձակվողը Սենտ-Էտիենի հետ լիգայի գավաթի եզրափակիչի ժամանակ վնասվածք ստացավ, որը, սակայն, այնքան լուրջ չէր, որքան թվում էր առաջին հայացքից։ 

Կիլիան Մբապպե (լուսանկարը՝ Aurelien Meunier / PSG)

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ Մբապպեն պատրաստ է Ատալանտայի հետ խաղին, սակայն երիտասարդ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կմնա պահեստայինների նստարանին։

Ատալանտայի կազմում վնասվածքի պատճառով խաղը բաց է թողնելու հիմնական դարպասապահ Պիեռլուիջի Գոլյինին։ Բացի այդ, հանդիպմանը չի մասնակցի սլովենացի հարձակվող Յոսիպ Իլիչիչը, ով անձնական խնդիրների պատճառով հոգեբանական խնդիրներ ունի և վերադարձել է հայրենիք։ 

Յոսիպ Իլիչիչ (լուսանկարը՝ Marco Bertorello / AFP)

Հավանական մեկնարկային կազմեր

Ատալանտա (3-4-2-1)

Պարի-Սեն Ժերմեն (4-3-3)

Ի՞նչ են ասել մարզիչները խաղից առաջ։

Գասպերինի․ «Մենք պետք է լավագույնս ներկայացնենք մեր տարածաշրջանը։ Բազմիցս ասել եմ, որ Ատալանտան ի վիճակի է մարդկանց ուրախություն պարգևել։

Մենք պետք է ցույց տանք, որ եվրոպական մրցաշարերում ավանդույթներ ու պատմություն չունենալով կարող ենք լավ խաղալ։ Մենք պարտավոր ենք հետևել մեր արժեքներին և իրավունք չունենք հիասթափեցնել երկրպագուներին»։ 

Տուխել․ «Մբապպեի վնասվածքի և Կավանիի բացակայության պարագայում շատ բան կախված է լինելու Մաուրո Իկարդիի խաղից։ Նա պետք է ցույց տա իր լավագույն որակները։ 

Ինձ համար Իկարդին համարձակ անձնավորություն է, ով կարող է գոլեր խփել, հետևել տակտիկական հանձնարարություններին։ Սա նրա համար մեծ հնարավորություն է։ Նա կարող է օգնել մեզ դուրս գալ կիսաեզրափակիչ»։ 

Ի՞նչ սցենարով կարող է ընթանալ խաղը։

Մբապպեի և Դի Մարիայի բացակայության պարագայում ՊՍԺ-ն ամենայն հավանականությամբ կխաղա 4-3-3 դասավորությամբ։ Սա Տուխելի այլընտրանքային տարբերակն է, որը նա կիրառել է Լիոնի հետ խաղում։ 

Փարիզյան ակումբը հիմնականում խաղում է 4-2-2-2 դասավորությամբ, որտեղ հարձակման գծի 4 առաջատարները՝ Նեյմարը, Դի Մարիան, Մբապպեն և Իկարդին, ունեն իրենց դիրքերն ու խաղային ֆունկցիաները։ 

Մի քանի անգամ Տուխելը փորձել է խաղալ նաև 3-4-3 դասավորությամբ, սակայն անհաջողության է մատնվել։ Ատալանտայի հետ խաղում գերմանացի մասնագետը դժվար թե գնա այսպիսի ավանտյուրայի՝ հաշվի առնելով, որ իտալական ակումբը նույնպես խաղում է 3 պաշտպանով (3-4-2-1 կամ 3-4-1-2) և կիրառում է անհատական պրեսինգ։ 

Ինչ վերաբերում է Ատալանտային, ապա Գասպերինիի թիմը երբեք անակնկալներ չի մատուցել՝ մշտապես ունենալով նույն խաղային ձեռագիրը։ Իտալիայի առաջնությունում Բերգամոյի թիմը դարձավ ամենաարդյունավետը՝ խփելով 98 գոլ և հետ մնալով Եվրոպայում միայն Բավարիայից ու Մանչեսթեր Սիթիից։ 

Ջան Պիերո Գասպերինի

Գասպերինիի Ատալանտային հետևելը հաճույք է։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ ֆուտբոլիստներն արդեն ավտոմատի են հասցրել մի շարք տակտիկական հնարքներ, որոնք կարող են անակնկալի բերել ՊՍԺ-ին։

Պետք չէ մոռանալ, սակայն, որ Ատալանտան երբեմն լուրջ խնդիրներ է ունենում պաշտպանությունում։ Հաշվի առնելով, որ Գասպերինիի անհատական պրեսինգ է կիրառում, շատ կարևոր դեր են ունենալու այն ֆուտբոլիստները, ովքեր խաղալու են Նեյմարի դեմ։ 

Բրազիլացին մեկը մեկի դեմ խաղում լավագույններից մեկն է աշխարհում։ Իր դրիբլինգի և տեխնիկայի շնորհիվ Նեյմարը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ռաֆայել Տոլոյի և Հանս Հատեբուրի համար (վերջիններս գործում են աջ եզրում)։ 

Ընդհանուր առմամբ, մեզ չափազանց հետաքրքիր դիմակայություն է սպասվում։ Հաշվի առնելով, որ հաղթողը որոշվելու է մեկ խաղի արդյունքով, պայքարն ավելի լարված է լինելու։ ՊՍԺ-ն ՉԼ փլեյ-օֆֆում երբեք չի խաղացել այսպիսի մրցակցի հետ։ Ատալանտան իր հերթին, առաջին անգամ է իր պատմության մեջ հասել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այս խաղը կարող է դառնալ այս մրցաշրջանում լավագույններից մեկը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում