6 մթերք, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն առանց դեղորայքի

Արխիվ 16-20

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է լինել երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին նախազգուշացնող ախտանշան, իսկ այս վտանգավոր հիվանդությունը շատ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի վրա և պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է դառնալ անգամ մահվան պատճառ։ Նման վտանգավոր հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակն ու անհապաղ նվազեցնել այն նորմայից բարձր լինելու դեպքում։

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարգավորելու համար մասնագետները սովորաբար հատուկ դեղամիջոցներ են նշանակում, սակայն գոյություն ունեն այդ ցուցանիշը նվազեցնող սննդամթերքի տեսակներ, որոնց գործածությունը խնդրի զարգացման վաղ փուլերում կարող է շատ արդյունավետ լինել։ Դրանց արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, ուստի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման դեպքում դրանք խորհուրդ է տրվում ներառել սննդակարգում։

Չիլի պղպեղ

Չիլի պղպեղը պարունակում է կապսաիցին` տարր, որն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, ջրիկացնում է արյունն ու նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ավստրալացի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղը պայքարում է հիպերինսուլինեմիայի` ինսուլինի չափազանց բարձր մակարդակով բնորոշվող ախտաբանական վիճակի դեմ։ Ինսուլինի ավելցուկը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, ուստի նման ազդեցության շնորհիվ չիլի պղպեղն օգնում է պայքարել նաև այս խնդրի դեմ։

Սոխ ու սխտոր

Սոխն ու սխտորն օգնում են վերահսկողության տակ պահել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, սակայն ի տարբերություն նմանատիպ ազդեցությամբ օժտված սննդամթերքի այլ տեսակների դրանք կարելի է ընդունել արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող դեղորայքի հետ մեկտեղ, քանի որ այս մթերքը կանխում է հիպոգլիկեմիան, որը հաճախ է զարգանում դեղորայքի ընդունումից հետո։

Թուրինջ

Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս ցիտրուսային մրգում պարունակվող նորինգենին ֆլավոնոիդն ունակ է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես դա անում է ինսուլինը։ Բացի այդ, այն օգնում է չոզոքացնել արդեն իսկ զարգացած ինսուլինակայունությունը։ Այս մթերքը հարուստ է նաև ինոզիտոլով, որը նույնպես կարող է ազդել ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունության վրա ու նվազեցնել այս տարրի նկատմամբ կայունությունը։

Վարսակ

Ամբողջահատիկ վարսակը պարունակում է տարատեսակ նյութեր, որոնք դրական ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի ու ինսուլինի մակարդակների վրա։ Նման ազդեցությունը բացատրվում է դրանում մագնեզիումի և մանրաթելերի բարձր պարունակությամբ։ Այս մթերքը պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք նվազեցնում են ոչ միայն շաքարի մակարդակը, այլև խոլեստերինի։

Դարչին

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այս համեմունքը խթանում է գլյուկոզայի փոխանակությունը և օրգանիզմի վրա ունենում է այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունենում է ինսուլինը։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարգավորելու համար բավական կլինի օրական ընդամենը կես թեյի գդալ դարչին օգտագործելը։

Կոճապղպեղ

Կոճապղպեղի հիմնական ակտիվ բաղադրիչը գինգերոլն է, որը մեղմում է բջիջների ինսուլինակայունությունը և դարձնում է դրանք ավելի զգայուն այս հորմոնի նկատմամբ։ Նման ազդեցության շնորհիվ կոճապղպեղի գործածությունն օգնում է զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում