COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 5 մլն-ից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Արխիվ 16-20

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 290 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 739 հազարը: Ապաքինվել է ավելի քան 13 միլիոն 213 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 251 հազար 997 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 166 հազար 201 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 057 հազար 470-ի, մահերինը՝ 101 հազար 857-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 271 հազար 586, մահերինը՝ 45 հազար 388:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 897 հազար 599 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 945 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար 131 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 563 հազար 598 է, մահերինը՝ 10 հազար 621: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 485 հազար 836 ընդհանուր, 53 հազար 003 մահվան դեպքով:  Պերուն առանձնանում է 483 հազար 133 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 21 հազար 276 մարդ:Հաջորդ տեղում հայտնված Կոլումբիան առանձնանցնում է 397 հազար 623 ընդհանուր, 13 հազար 154 մահվան դեպքով: Վարակվածների թվով Չիլին զբաղեցնում է 9-րդ տեղն: Այստեղ վարկվածների ընդհանուր թիվը 375 հազար 044    է: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 139: Տասնյակը եզրափակում է Իսպանիան, որն առանձնանում է  370 հազար 060 ընդհանուր, 28 հազար 576 մահվան դեպքով:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 331 հազար 189 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 18 հազար 800: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է  241 հազար 997-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 858 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1264-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 31-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 44-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 712, որից ապաքինվել է 79 հազար 284-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 291 հազար 468 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 113 հազար 262, մահերինը՝ 188: Եգիպտոսում առկա է 95 հազար 666 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 035 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 966 է, մահացածներինը՝ 358: Լիբանանում կա 6 հազար 812 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 80: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1255-ի: Վարակի հետևանքով մահացել է 52 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում