Ոստիկանության բաժնում մարդուն ծեծի են .Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ

Արխիվ 16-20

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրել հենց քննիչի աշխատասենյակում։ Այս մասին «Փաստինֆո»-ին պատմեց տուժողը՝ Աշոտ Պողոսյանը՝ նշելով, որ թեեւ դեպքը տեղի է ունեցել քննիչի աշխատասենյակում, այդուհանդերձ, գործը կարճվել է։

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Այդ մարդիկ հզոր են, նույնիսկ ոստիկանության բաժնում ինձ հայհոյեցին, ծեծի ենթարկեցին, կոտրվածք ստացա և ոչ մի արդյունք»,-ասաց Պողոսյանը։

Ըստ նրա՝ դեռեւս 2014թ-ին նախկին ոստիկանապետի եղբայրը «խլել էր» իր ունեցվածքը, այդ թվում՝ գազալցակայանը, սակայն այն ժամանակ վախեցել էր դիմել իրավապահներին, քանի որ, ինչպես ինքն է ասում «կյանքից ձեռք չէր քաշել»։ Նրա կարծիքով՝ եթե նա բարձրաձայներ խնդրի մասին, իրեն հաստատ կսպանեին և պատասխան էլ չէին տա։ Ավելին՝ Եռաբլուրի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր վրա անգամ զենք են պահել։ «Շատ էլ հարմար տեղ էր, կարող էին ինձ գնդակահարել, գցել, երկու օր հետո իմ դիակը հայտնաբերել, հետո էլ ասեին՝ անհայտ դի է հայտնաբերվել»,- նշեց Պողոսյանը։

Իր ունեցվածքը խլելու մասին Պողոսյանը բարձրաձայնել է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ու թեեւ հարուցվել է քրեական գործ, բայց արդարության հասնել չի կարողացել, ավելին՝ նոր բռնության է ենթարկվել։

«Քննիչի մոտ նստած էի, եկավ ինձ վիրավորեց ամենավատ բառերով, քննիչն էլ դա գրել է, քննչական պրոցեսն ընդհատեց, ինձ էլ հարցվածեց երկու անգամ, որից ես կոտրվածք ստացա»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ դեպքին ականատես է եղել նաեւ քննիչը։ Իսկ քննիչի մոտ գնացել էր իր գույքը խլելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախկին ոստիկանապետի եղբոր հետ առերես հարցաքննվելու նպատակով

Տուժողը պնդում է նախկին ոստիկանապետի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը, հարցաքննության ժամանակ մեկ անգամ հարվածել է դեմքին, ապա բռունցքով՝ կրծքավանդակին։

Քաղաքացու հաղորդման հիման վրա ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, բացատրություն վերցրել նաեւ քննիչից, ում աշխատասենյակում տեղի էր ունեցել միջադեպը, սակայն քրգործի հարուցումը մերժել են։ Քանզի քննիչը պնդել է, թե Կարեն Գասպարյանը մեկ անգամ է հարվածել տուժողին ու հայհոյել՝ ասելով. «սրա հետ առերեսվելու չունեմ»։ Հետաքննիչն էլ հիմնվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վրա, ըստ որի մեկ հարվածը չի կարող ծեծ որակվել, մերժել է քրգործի հարուցումը։
«Մեկ անգամ չի խփել ինձ, մեկ ապտակ է խփել, մեկ անգամ էլ ՝ սրտիս, որ սրտիս վրա գտնվող կողը կոտրվել է։ Սրտաբանականի նկարում էլ է երևում, եզրակացության մեջ էլ է երևում»,- ասաց տուժողը, ով դեռ հույս ունի, որ արդարության կարող է հասնել։ Նա պահանջում է, որ քրեական գործ հարուցեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն Կարեն Գասպարյանին։

Ըստ նրա՝ իր նման շատերն են տուժել և այժմ գտնում են մեկը մյուսին և առաջիկայում հարցին լուծում կտան։

«Եթե օրենքի տեսանկյունից չենք կարողանում հասնել, մենք մեր քաղաքացիական պարտքը կկատարենք հրապարակում՝ թեկուզ կյանքի գնով։ Ես չեմ վախենում, իմ կյանքն էլ կտամ, ամեն ինչ էլ կանեմ , չեմ վախենում դրանցից, եթե պետք է թող արյուն էլ թափվի։ Եթե ոստիկանության բաժնում մարդուն ծեծի են ենթարկում ու պատասխան չեն տալիս, մենք էլ իրանց հրապարակավ հայհոյանք կտանք, ծեծի կենթարկենք, կսատկացնենք, թող ինձ կանչեն պատասխանատվության դրա համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Կարեն Գասպարյանը ներկայումս մեղադրյալ է մեկ այլ քրեական գործով՝ 2018 թվականի «Վարդավառի» տոնակատարության ժամանակ վարդավառ խաղացող երեխայի ու նրա հոր նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում