«Ուրարտու»-ն նոր ֆուտբոլիստ ունի
Արխիվ 16-20
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի 18-ամյա կիսապաշտպան Ջեսուկոբիրու Օկոտիեի հետ։ Նա նիգերիական Վարրիի «Սպորտինգի» սան է, որտեղ հանդես է եկել 7 տարեկանից։
Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին:
https://iravunk.com/sim/?p=118569&l=am/