Աշխարհի ամենահին քարտեզի վրա նշված է նաև ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արխիվ 16-20

Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենակարևոր փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։

Բայց ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. վեցերորդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած 3 երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա: Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը 4 կողմից ողողված էին ջրով։

Բայց նրանք, բարեբախտաբար, չէին սահմանափակվում իրենց իմացածով ու շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք տասը ամենահները։

1․ Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ վեցերորդ դար)։ Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը, և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող յոթ կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել։ Ստացվում է, որ Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։

2․ Հեկատեոս Միլեթացու քարտեզում (մ․ թ․ ա․ 6-5-րդ դդ.) աշխարհը բաժանված է 3 մասի՝ Եվրոպա, Ասիա, Լիբիա (Աֆրիկա), որոնք տեղակայված են Միջերկրական ծովի շուրջը։ Նրա քարտեզում աշխարհը շրջանաձև սկավառակ է՝ շրջապատված օվկիանոսով։ 3․ Պոսիդոնիոսի քարտեզը (մ․ թ․ ա․ 2-րդ դար) ընդլայնում է աշխարհի վերաբերյալ եղած պատկերացումները։ Նրա քարտեզում հին հունական տարածքներին են միանում նաև Ալեքսանդր Մակեդոնացու գրաված հողերը։ Ի դեպ, այս քարտեզում էլ Հայաստանը պատկերված է աշխարհի կենտրոնում։

3․ Պոմպոնիուս Մելայի քարտեզը (43 թ․) էլ ավելի է «ընդարձակում» աշխարհի սահմանները՝ զանազանելով Ասիան, Եվրոպան ու Աֆրիկան։ Այստեղ «Արմենիա» տեղանվանը կարելի է հանդիպել հյուսիսարևմտյան հատվածում։ 5․ Կլավդիոս Պտղոմեոսն առաջինն էր, որն իր քարտեզի վրա (150 թ.) նշեց երկարության ու լայնության գծերը։

4․ Պևինգերյան քարտեզը (4-րդ դար) հստակ պատկերում է Հռոմ տանող բոլոր ճանապարհները։ Ամբողջական քարտեզը բավականին երկար է։ Այն պատկերում է աշխարհը Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաստան։ Քարտեզի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։

5․ Կոզմա Ինդիկոպլեվստի քարտեզում (6-րդ դար) աշխարհը պատկերված է որպես ուղղանկյուն 8․ Մահմուդ ալ-Քաշհարի քարտեզում (11-րդ դար) աշխարհի կենտրոնում հնադարյան Բալասագուն քաղաքն է, որն այժմյան Ղրղզստանի տարածքն է։ 9․ Աշխարհի հայերեն ամենահին քարտեզը (13-14-րդ դար) ըստ էության փոքրիկ աշխարհացույց է։ Նրա հեղինակը հայտնի չէ, սակայն ակնհայտ երևում է, որ այն կազմված է ըստ կրոնական ըմբռնումների․ կենտրոնում Երուսաղեմն է, իսկ աշխարհը շրջապատում է օվկիանոսը:

6․ Հենրի Բանտինգի քարտեզը (1581 թ․), որտեղ աշխարհը պատկերված է եռաթերթ ծաղկի տեսքով, աշխարհի սահմանների վերաբերյալ հստակ պատկերացումներ չի տալիս։ Այն ավելի շուտ քրիստոնեական եռամիասնության գաղափարն է շարունակում եւ աշխարհի կենտրոնում դնում Երուսաղեմը։ Իհարկե, նմանօրինակ քարտեզում Հայաստանը չէր կարող չլինել։ ys u.am կայք էջից

NEWS FROM MEDIABLOG

LATEST UPDATES FROM ArmNews

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում