Բելառուսի պետական գործակալությունը ցուցադրել է «ձերբակալված սադրիչներին» (տեսանյութ)
Արխիվ 16-20Բելառուսի «ԲԵԼՏԱ» պետական լրատվական գործակալությունը հրապարակել է նախօրեին բողոքի ակցիաների մասնակցած եւ «ձերբակալված սադրիչների» կադրերը:
Տեսանյութում երկու տղամարդ, որոնց դեմքերին «դաժան ձերբակալության» հետքեր են, մեկն էլ՝ ֆաշիստական նշանների դաջվածքներով, ասում են, որ նրանք զբոսաշրջիկներ են Ռուսաստանից, իսկ Մինսկում երեկ պարզապես հանգստանում էին։ Միջին տարիքի ևս մեկ կոլորիտային տղամարդ իր դատվածությյունների ցանկն է թվարկում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցված քրեական գործերով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ մասնակիցներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

