Չինաստանի հետ մեր հարաբերությունները վերջին երկու տարիներին թերարժևորված են, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապիկարության արդյունքն է. Արմեն Աշոտյան

Արխիվ 16-20

Օրեր առաջ համացանցը “ցնցվեց” դարի լուրով՝ Չինաստանը Հայաստանում ներդնելու է 10-15 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերժամանակակից ինովացիոն քաղաք կառուցելու համար:

Դա հերիք չի, պարզվում է, որ այդ նախագիծն իբր ֆինանսավորվելու է չինական “Մեկ գոտի: Մեկ ճանապարհ” (Belt and Road Initiative) մեգածրագրի շրջանակներում:
Ու սկսվեց իշխանական քարոզչամեքենայի խրախճանքը:

Մեկը մյուսից պճնեղ վերնագրեր, ոչ հեռավոր ապագայից տիեզերական ճարտարապետության քաղաքների նախագծեր: Հասկանալի է, որ երկիրը տնտեսական կոլապսի եզրին հասցրած կառավարության համար, որը տապալել էր ներդրումային քաղաքականությունն անգամ մինչև կորոնավիրուսային համավարակ, որը Չինաստանի հետ այդպես էլ որևէ լուրջ նախագիծ ու հարաբերություն չուներ, նման տեսակի լուրը մի քանի նապաստակ խփելու հնարավորություն էր:

Անցավ գրեթե մեկ շաբաթ, թեման մարեց, սակայն իմ հետաքրքրությունը ստիպեց ինձ մի քիչ հետաքննել դարի այս գործարքը:

Այս պահի դրությամբ պարզեցի, որ՝

1. Հաստատվեց, որ նման խոշորագույն ներդրումային ծրագիր իրակացնելու հայտ է տալիս միայն մասնավոր հատվածը, առանց միջպետական, միջկառավարական կամ գոնե միջգերատեսչական մակարդակի:

2. Հայկական կողմից ծրագրի կողմ հանդիսացող ՍՊԸ-ի ինտերնետ կայքը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, ինչը, համաձայնեք, տարակուսելի է նման գործարքի իրականացմանը հավակնող տնտեսվարողի համար: Իդեպ, իրենց պաշտոնական կայքում բացակայում է անգամ սույն ծրագրի մասին լուրը:

3. Ներկայացված ծրագրի մասին որևէ լուր կամ տեղեկություն գոյությւոն չունի նաև “Մեկ գոտի: Մեկ ճանապարհ” (Belt and Road Initiative) մեգածրագրին վերաբերող համացանցային աղբյուրներում:

4. Հայաստանում Չինաստանի դեսպանատունը նույնպես լռում է այս ծրագրի կապակցությամբ:

Հետևություններ՝

1. Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը:

2. Հայաստանի պատկան մարմինները որևէ պարզաբանում չունեն այս հարցում, բայց իրենց էժանագին քարոզչամեքենան չխորշեց տեղեկատվական օրգիայից:

3. Այնուամենայնիվ, Չինաստանի հետ մեր հարաբերությունները վերջին երկու տարիներին թերարժևորված են, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապիկարության և իր կողքն առկա առևմտամետ շրջանակների լոբինգի արդյունքն է:

4. Միայն ուրախ կլինեմ, եթե Հայաստանը կարողանա առավելագույն չափով ներգրավել չինական ներդրումներ, ինչի համար, ցավոք, մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում