Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»

Արխիվ 16-20

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Համաձայն նոր պայմանագրի` VBET ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն Խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում:

Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարը կաճի 10%-ով:

Այսպիսով, 20/21, 21/22 և 22/23 թվականների մրցաշրջաններում Հայաստանի գավաթի խաղարկությունը կշարունակի կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ նույն ժամանակահատվածում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»։

ՀՖՖ-ն և VBET-ը համատեղ մշակել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր տարբերանշանը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով ՀՖՖ-ի և VBET ընկերության միջև կնքված համաձայնագրին, նշել է. «Շատ ուրախ ենք շարունակել VBET ընկերության հետ համագործակցությունը: Նախորդ մրցաշրջանի դրական փորձը վստահություն հաղորդեց կողմերին՝ ստորագրելու նոր՝ բարելավված պայմաններով համաձայնագիր: Վստահ ենք, որ երկկողմանի փոխշահավետ գործակցությունը կնպաստի հայկական ակումբային ֆուտբոլի հետագա զարգացմանը»,- նշել է ՀՖՖ նախագահը։

VBET ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը նույնպես կարևորել է համագործակցությունը.

«Բոլորիս ցանկությունն է հայկական ֆուտբոլը տեսնել առաջատար դիրքերում: Վերջին տարիներին մեր ֆուտբոլը մեծ քայլերով զարգանում է, ու մեզ համար շատ կարևոր է ներդրում ունենալ այդ գործում: Վստահ ենք՝ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Պրեմիեր լիգայի աճին ու նոր հնարավորություններ կբացի հայկական ակումբների համար»,- ասել է Վիգեն Բադալյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում