1037 մարդու մահը մնում է Թորոսյանի ձեռքերին

Արխիվ 16-20

Եվ այսպես, ունեցանք կորոնավիրուսի եւս 13 զոհ։ Ճիշտ է, պաշտոնական ատյանները նորից տարանջատել են կորոնավիրուսի հետևանքով 7 մահացածներին, մնացած 6-ին ներկայացնելով, որպես կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացածներ, սակայն այդպես էլ չբացատրելով, թե ինչու եւ ինչպես։
Ինչեւէ, ունենք 1037 կորոնավիրուսային զոհ: Ընդ որում, որքան էլ հուսանք, որ այս խլված կյանքերի համար Նիկոլը, պարետ Ավինյանն ու Առողջապահության նախարար հորջոջվող Թորոսյանը ցմահ կհայտնվեն վանդակաճաղերի ետեւում՝ դիմնակները երեսներին, բայց անգամ դա 1037 մարդու կորուստը չի փոխհատուցի։
Իսկ թե մահվան ինչ ահռելի ցուցանիշ ունենք, շատ ավելի պարզ է ցույց տալիս 1 միլիոն մարդու հաշվարկային ցուցանիշը։ Այսպես, 1 միլիոն մարդու հաշվով այսօրվա դրությամբ ունենք 350 մահ, որը մոտ 4 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը եւ աշխարհում 18-րդն է (տես ստորեւ)։
ՍԱՆ ՄԱՐԻՆՈ- 1238
ԲԵԼԳԻԱ- 852
ԲՐԻՏԱՆԻԱ- 685
ԱՆԴՈՐԱ- 673
ՊԵՐՈՒ- 644
ԻՍՊԱՆԻԱ- 611
ԻՏԱԼԻԱ- 582
ՉԻԼԻ- 530
ՕՄԱՆ- 517
ԱՄՆ- 502
ԲՐԱԶԻԼԻԱ- 479
ՖՐԱՆՍԻԱ- 465
ՄԵՔՍԻԿԱ- 411
ՍԱՆՏ ՄԱՐԹԵՆ- 396
ՊԱՆԱՄԱ- 385
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ- 359
ԻՌԼԱՆԴԻԱ- 358
ՀԱՅԱՍՏԱՆ- 350
ԱՇԽԱՐՀՈՒՄ- 94,9

Ընդ որում, իրականում վիճակն ավելի վատ է։ Նախ փաստերը։ Այսպես, օրինակ Անդորայում մահվան վերջին դեպքն արձանագրվել է հունիսի 17-ին (ընդհանուր մահվան դեպքերը՝ 52)։ Կամ Իտալիայում հունիսի 12-ից մինչեւ այսօր մահվան դեպքերն ավելացել են ընդամենը 1000-ով՝ հասնելով 35,2 հազարի (մահվան դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է ապրիլի կեսերից մինչեւ մայիսի կեսերը)։ Գործնականում նույն պատկերն է Ֆրանսիայում․ այստեղ մայիսի 20-ից սկսած մահվան դեպքերն ավելացել են 2000-ով՝ օգոստոսի 10-ին հասնելով 30,2 հազարի։ Եվ անգամ կորոնավիրուսային առաջատար ԱՄՆ-ում մայիսի կոսերից սկսած մահացության օրական ցուցանիշի միջինում 1000 մարդու սահմաններում է, սակայն հաշվի առնելով, որ օրական վարակվածությունը հասել է մինչեւ առավելագույնը 78,5 հազարի։ Եվ միայն բացառիկ դեպքերում է, որ, Հայաստանի օրինակով, օրական մահացության դեպքերը ապրիլ-մայիսից ի վեր մնացել են նույն աճի դինամիկայի մեջ։ 
Ասվածը նշանակում է հետեւյալը։ Մահվան մեծ ցուցանիշ ունեցող երկրներում մահացության հիմնական դեպքերն արձանագրվել են սկզբնական փուլում։ Այնուհետեւ արագորեն սովորել են, թե ինչպես է պետք բուժել ծանր հիվանդներին, եւ մահացության ցուցանիշն էլ միանգամից շեշտակի նվազել է։ Իսկ ահա Հայաստանում (եւ մի քանի նման երկրների) առողջապահությունն այդպես էլ չի կարողացել ճիշտ բուժել սովորել։ Թե ինչու, մի շարք պատճառներ կան․ սկսած նրանից, որ հիվանդանոցներում մեծ թիվ են կազմում, այսպես ասած, փողով ավարտած անգլուխ բժիշկ կոչվածները, վերջացրած այն տարածված խոսակցություններով, որ պարտադրում են օգտագործել այլ հիվանդությունների համար նախատեսված փորձնական դեղամիջոցները, այսինքն, որ հայաստանյաան կորոնավիրուսակիրներին փորձադաշտ են սարքել։ Ամեն դեպքում, երբ պաշտոնապես ներկայացնում են օրական 160 վարակված (այսօրվա ցուցանիշը) եւ դրա հետ մեկտեղ 13 մահ, դա արդեն իսկ ակնարկում է, որ 1037 մարդու մահը մնում է Թորոսյանի ձեռքերին։ 
Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում