Մարդու, ում մարդասիրական վերաբերմունքի շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, այլ ոչ՝ ՀՀ-ից թալանվել են միլիոնավոր դոլլարներ, ինչպես Անդրանիկ Քոչարյանի դեպքում.Հոգեբան

Արխիվ 16-20

Ասում եք ծիծաղելի չէ՞։ Հապա մի տեսեք՝ «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, ինչ-որ հրապարակային դատողություններ է անում և մեղադրանքներ հնչեցնում մարդկանց մասին ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց նվիրումը հայրենիքին ի հակառակ իրեն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Նա գրել է. « Եկեք ուղղակի փաստերով նայենք, Անդրանիկ Քոչարյանի՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո իրականացրած գործունեությանը։ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին, արտասահմանյան` Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։

 
Այդ տարիների մամուլում ևս գրվել է այն ահռելի թալանի և դրա հետևանքների մասին, որն իրականացվել է Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։ 1994 թվականին Կարապետ Ռուբինյանի գլխավորությամբ գործում էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր կատարված թալանով։ Հանձանժողովը արձանագրել էր, որ 1993-1994 թվականներին՝ մեկ տարվա ընթացքում աղետի գոտուց գողացվել և հանրապետության տարածքից հանվել է 161 անուն շինարարական տեխնիկա և ավելի քան 334 կտոր բեռնված կոնտեյներ։

Քոչարյան Անդրանիկը, ով 1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել, այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից՝ այսինքն ԹԱԼԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ինչպես սիրում են ասել նրա գործընկերները, ընդ որում այն պահին, երբ Հայաստանը գտնվում էր լուրջ ճգնաժամային վիճակում և հազարավոր մարդիկ տուն չունեին ապրելու...

Հիմա, «Նոր Հայաստանում», ոչ միայն նույնիսկ հանձնաժողով չստեղծվեց քննարկելու այս ահասարսուռ թալանը, այլև այս սուբյեկտին հնարավորություն տրվեց բազմելով ԱԺ-ում, ինչ-որ աբսուրդային հանձնաժողովներ գլխավորել, իսկ հիմա էլ մերկապարանոց հայտարարություններ անել մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց նվիրումը Հայրենիքին։

Խոսքս ոչ միայն Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի մասին է, այլև «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր, արցախյան պատերազմի բժիշկ Արմեն Չարչյանի, ով պարգևատրվել է Շուշիի ազատագրման, ինչպես նաև ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար: Մարդու, ում իր երախտագիտությունն են հայտնում հարյուր հազարավոր հայեր, ում մարդասիրական վերաբերմունքի շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, այլ ոչ՝ ՀՀ-ից թալանվել են միլիոնավոր դոլլարներ, ինչպես Անդրանիկ Քոչարյանի դեպքում...

Լավ, ես հասկանում եմ, երբ երիտասարդները, ովքեր այդ տարիները ուղղակի չեն կարող հիշել, չեն արձագանքում այս փաստին։ Բայց 1988-ի աղետի ականատեսները դեռ կենդանի են, մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ապրեցին «տնակներում», ում անմիջականորեն թալանել է Անդրանիկ Քոչարյանը՝ Դու՞ք ինչու եք լռում։ Մի՞թե Ձեզ համար այս ամենը նողկալի չէ ու դեռ թույլ եք տալու այս թալանչիին վայրահաչելու մարդկանց մասին, ովքեր անշահախնդիր իրենց կյանքը նվիրել են Ձեր Հայրենիքին...

Այո, սա է Ձեր «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, որտեղ իշխանության մեծամասնությունը ունեն նման՝ «միլիոնավոր դոլլարների թալանի և շորթումների» պատմություն։ Սա եք Դուք «ընտրել», եթե իհարկե ընտրել եք։ Կարծում եք արդա՞ր է...»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում