Սա հա՛յ ժողովրդի գոյապայքարն է, որը պսակվելու է հաղթանակով. Իշխան Սաղաթելյան

Արխիվ 16-20

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ Սեւրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով հանդես է եկել հայտարարությամբ:

«100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սեւրի դաշնագիրը։

Սեւրում էր, որ Ցեղասպանությունից փրկված, գոյապայքարում հաղթած, սեփական անկախությունը վերակերտած, սով եւ համաճարակ հաղթահարող, քաղաքաներ եւ համալսարաններ կառուցող ազգը կարողացավ հասնել բացառիկ դիվանագիտական հաղթանակի։

Սեւրի դաշնագիրը եւ Վիլսոնյան իրավարար վճիռը ո՛չ միայն կարեւորագույն հանգրվան դարձան Հայաստանի նորանկախ հանրապետության միջազգային ճանաչման գործում, այլեւ մեր պահանջատիրության հիմքը դառնալով՝ ամրագրեցին հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները` հստակեցնելով հայ-թուրքական սահմանը։

Այս փաստաթղթերի վրա է խարսխված Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման եւ հայ ժողովրդին պատճառված անդառնալի կորուստների դիմաց արդար հատուցում ստանալու համար ամբողջ աշխարհում մղվող պայքարը։ Այս առումով էական նշանակություն ունի 2015 թ ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» երկու միջազգային փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում ունեցած դերի եւ նշանակության շեշտադրումը։

Սեփական հայրենիքում մորթվող հայ ժողովրդի զավակները ոչինչ չխնայեցին՝ ջարդերից ընդամենը մի քանի տարի անց անկախ հայկական պետականություն կերտելու համար։

Խորհրդայնացվող հանրապետության նվիրյալները ոչինչ չխնայեցին՝ մի օր եռագույնը՝ որպես պետական դրոշ նորի՛ց ծածանելու եւ «Մեր հայրենիքը»՝ որպես ազատատենչ հայ ժողովրդի վերանկախացած պետության հիմն նորի՛ց հնչեցնելու համար։

Հայ դատի համար ողջակիզվողները զոհասեղանին դրեցին ամենը՝ մեր ազգային երազանքի մի կարեւոր մասը իրականություն դարձնելու եւ հայ ժողովրդին ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի երազանքին մոտեցնելու համար։

Դժվար էր, սակայն ոչինչ նրանց հետ չպահեց իրագործելու իրենց սրբազան պարտքը, որի արդյունքում այսօր ամենամոտն ենք կանգնած մեր ազգային երազանքին։

Ուրեմն՝ հանուն հայ ազգի հարտեւման եւ հզորացման, պետք է հիշե՛լ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների մասին, պայքարե՛լ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների համար, վա՛ռ պահել մեր պայքարի ջահը, ամրապնդե՛լ այդ պայքարի իրավական հիմքերը, մինչեւ ազատատենչ հայ ժողվուրդը դրանք կօգտագործի ի պահանջյալ հարկի։

Սա է մե՛ր հայրենիքը, սրանք են մե՛ր արյունով գծված ու միջազգայնորեն ամրագրված սահմանները, սրանք են մե՛ր պապերի կառուցած քաղաքները, այստեղ է մե՛ր նախնիների կերտած ու նրանցից խլված հայկական ժառանգությունը, ուրեմն սա ի՛մ պայքարն է, սա քո՛ պայքարն է, սա հա՛յ ժողովրդի գոյապայքարն է, որը պսակվելու է հաղթանակով», - շեշտել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում