​​​​​​​Սառեցնել արտակարգ դրության պատճառով ուսման վարձը չվճարած ուսանողների վարձավճարները. հայտարարություն

Արխիվ 16-20

ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ ԼԻԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է, որ առաջարկում/ պահանջում են, որպեսզի սառեցվեն բոլոր այն ուսանողների վարձավճարները, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության արդյունքում չեն վճարել ուսման վարձերը:

«Լինելով ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ` ուսանողների եւ նրանց ծնողների կողմից ստանում եմ բազմաթիվ նամակներ, ինչպես նաեւ, քաղաքացիների հետ ամենօրյա հանդիպումների շրջանակներում մի շարք դիմումներ առ այն, որ հարյուրավոր ուսանողներ կանգնած են ուսումից զրկվելու խնդրի առաջ՝ ուսման վարձի վճարման անհնարինության հետեւանքով։

Հարյուրավոր ուսանողներ դիմել են ինձ, քանի որ ԲՈւՀ-երը թույլ չեն տվել ուսանողներին մասնակցել վերջին քննություններին` մինչեւ այս տարվա ուսման վարձի ամբողջական վճարը չկատարելու պատճառով: Ավելին` որոշները կանգնել են սեպտեմբեր ամսին ԲՈւՀ-ից դուրս մնալու խնդրի առաջ:

Նրանք հիմնականում այն նույն ուսանողներն են, որոնց ծնողները երկրում հայտարարված արտակարգ դրության հետեւանքով կորցրել են իրենց աշխատանքը: Համալսարաններում որոշ ուսանողների առաջարկվել է դիմում գրել ԲՈւՀ-ի ռեկտորին` խնդրանքով, որպեսզի ռեկտորը թույլ տա ուսանողը սեպտեմբեր ամսին մասնակցի դասերին, հանձնի քննության չմասնակցելու արդյունքում «վաստակած» լիկվիդը, պայմանով, որ այս տարվա վարձավճարը կվճարվի գալիք տարվա ընթացքում: (Սակայն ուսանողներն ասում են, որ այս խորհուրդը տվողներն էլ մեծ հաշվով դրական պատասխանի հույս չեն տվել)։

Այս ամենին կից բողոքում են նաեւ արտակարգ դրության պայմաններում, ԲՈւՀ-ից ստացացած հեռահար կրթության բացահայտ անարդյունավետ լինելու մասին:
(
Սա եւս մի առանձին հարց է, որին եւս կանդրադառնամ առաջիկայում):

Ցավոք գալիս ենք մի եզրահանգման, որ ուսանողը պարտավորվում է վճարել ոչ միայն չստացած գիտելիքի դիմաց, այլ նաեւ պետության պարտադրած արտակարգ ռեժիմի պատճառով, ծնողների կորցրած աշխատանքի հաշվին: Ուսանողներն իրենց զգում են պետության կողմից առհամարված։

Զավեշտալին այն է, որ եղել են ԲՈՒՀ-եր, որտեղ բացահայտ կերպով ուսանողին, որպես «բարի խորհուրդ» առաջարկել են դիմել բանկեր՝ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկերից օգտվելու համար։ Փաստացի գոյություն ունի խնդիր` այն էլ գլոբալ, բայց, ըստ իս՝ լուծելի:

Իսկ հիմա, ըստ էության, ի՞նչ ենք առաջարկում մենք.

Հարգելի´ պատկան մարմիններ, առաջարկում / պահանջում ենք, հաշվի առնել երկրում գոյություն ունեցող արտակարգ դրությունն ու նրա բացասական հետեւանքները՝ մարդկանց գործազուրկ դառնալու փաստով պայմանավորված, ԲՈւՀ-երում սառեցվեն բոլոր այն ուսանողների չվճարված վարձերը, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով չեն կարողացել վճարել։ Կարեւորելով երկրում կրթության մակարդակի բարձրացման տեմպը առաջարկում ենք, որպեսզի ուսանողներին թույլ տրվի մասնակցել քննություններին` առանց ուսանողի առաջ պայմաններ դնելուԵրկրում հայտարարված արտակարգ դրությունը հաշվի առնելով, պետությունը պե՛տք է եւ պարտավո՛ր է կանգնել ուսանողի կողքին եւ թույլ չտալ, որ հատկապես այս տարի անգամ 1 ուսանող վարձավճարի չվճարման հետեւանքով զրկվի ուսումից։ Այս առաջարկով դիմելու ենք համապատասխան լիազորություն ունեցող բոլոր պետական կառույցներին», - ասված է հայտարարության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում