«Աշխարհագրության վրեժը»` ծովից ծով Հայաստան մեր ժառանգությունը. Զարուհի Փոստանջյան

Արխիվ 16-20

«Շուրջ 100 տարի առաջ «Եվրոպայի հիվանդ մարդու» դիակիզումը տեղի չունեցավ: Այդ դիակի հրկիզման համար վառելու կրակը ժամանակավոր մարեց` ձեռք բերված աշխարհաքաղաքական պայմանավորվածություններն այն հետաձգեցին: Սակայն այդ աշխարհաշրջանը ցնցող իրադարձություններն այժմ կրկին արթնացել են` հրաբուխը ժայթքում է, այն ցնցում է մեր տարածաշրջանը: Ներկայիս ստատուս-քվոյի համար մեծ մարտահրավեր է գալիս «Եվրոպայի հիվանդ մարդուց»` նա պատերազմ է հրահրում», - անդրադառնալով Սեւրի հաշտության պայմանագրի 100-ամյակին՝ գրում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ մանրամասնում. «Եվրոպայի հիվանդ մարդը» չի համակերպվում ներկայիս սահմանների հետ` ցանկանում է դրանց բռնի, միակողմանի քանդումը: Նրա կողմից հրահրված ցնցումները, ապակայունացումը եւ հակամարտությունների բորբոքումը մեզ ականատեսն են դարձնում նոր սերնդի բախումների, որոնց էության հիմքում հին, մշտատենչ թրքական նպատակն է: Դրանք զարգանում են հասարակություններում հարաբերությունների փոխակերպման, մոլորակի վրա գլոբալ գործընթացների եւ քաղաքական բեւեռների մրցակցության հանրանկարի համապատկերում: Այն, ինչ այժմ տեղի է ունենում, հանգեցնելու է նոր սահմանագծումների եւ նոր կարգի, տարածաշրջանում միջպետական հարաբերությունների նոր համակարգի ստեղծման: Այժմեական Թուրքիան` «Եվրոպայի հին հիվանդը», հավակնում է դառնալ նոր աշխարհա-ռազմավարական ուժ` Միջերկրական ծովի կենտրոնական եւ արեւելյան մասում աճող էներգետիկ հակումներով: Ըստ որոշ գնահատականների, նրա ընդարձակ ռեւանշիստական քաղաքականությունը վտանգում է Միջերկրական ծովի տարածաշրջանի բոլոր պետությունները: Եթե Թուրքիան մտնում է միջերկրածովյան ածխաջրածինների խաղի մեջ, ապա ձեռք է բերում լրացուցիչ ուժ, որի միջոցով կցանկանա իր կամքը թելադրել Միջերկրական ծովի տարածաշրջանի բոլոր երկրներին
Հայերիս ներկա ազգային պետությունն իր 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ Զինված ուժերով պետք է բաց չթողնի տարածաշրջանում լուրջ կարգավիճակ ստանձնելու իր մեկնարկային հնարավորությունը:
Հայկական ազգային պետականության առաջնահերթ խնդիրն է`

- օգնել «Եվրոպայի հին հիվանդի» դիակիզմանը, իսկ նրա ժառանգներին զրկել կառավարական զինված կազմավորումներ ունենալուց,

- իրականացնել «աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը,

- կերտել առանց հակամարտությունների խաղաղ եւ ինտեգրացված տարածաշրջան,

- դառնալ տարածաշրջանի հիմնական առաջատարը եւ հայկական Զինված ուժերով լինել խաղաղության երաշխավորը:

Այսօր աշխարհը եւ մեր տարածաշրջանը կանգնած են նոր Սեւրի պայմանագրի կնքման առջեւ: Արդյոք Ռուսաստանը եւ Արեւմուտքը կրկի՞ն կփորձեն վերակենդանացնել «Եվրոպայի հին հիվանդին», թե՞ մեզ հետ միասին կիրականացնեն դիակիզումը: Այս հարցի պատասխանը կախված է մեզանից, մեր միասնությունից եւ մեր քաղաքական հմտությունից: 100 տարի անց մենք եւ աշխարհը կանգնած ենք նոր Սեւրի պայմանագրի անհրաժեշտության առջեւՆոր Սեւրին ընդառաջ` իմաստություն եւ զորություն հայկական քաղաքական մտքին»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում