Ոստիկանությունը դատարանի դեր է ստանձնել, մեղավոր նշանակել ու վախեցրել երեխային. ինչու են ընտանիքին ստիպում ազատել բնակարանը

Արխիվ 16-20

ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հարությունյանի ընտանիքը հայտնվել է անելանելի իրավիճակում: Իրենց կողմից վարձակալած բնակարանից ոստիկանությունը ստիպում է հեռանալ: Ավելին՝ վաղը՝ ժամը՝ 12:00-ին ոստիկանությունը պատրաստվում է գործողություն իրականացնել, եւ ազատել բնակարանը վարձակալներից: Երեւան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ ոստիկանության աշխատակիցների առերեւույթ անօրինական գործողությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով ստանձնել է վերոնշյալ ընտանիքի շահերի պաշտպանությունը:

«Խնդիրն այն է, որ վեճ կա վարձակալի եւ վարձատուի միջեւ: Վարձակալական տարածք է տրվել, եւ վարձակալը դիմել է դատարան՝ պայմանագրի դրույթների հետ կապված, առկա է դատարանի որոշում: Մինչ այդ տարածքային ոստիկանության պետի կողմից գրություն էր ներկայացվել, որ տվյալ բնակարանում վարձակալի մնալը դիտում են ներխուժում եւ անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ տարածքը ազատեն: Ոստիկանությանը ներկայացվել է ինչպես պայմանագիրը, այնպես էլ դատարանի վարույթի որոշումը, որ նման դեպքում չի կարող ներխուժում դիտվել եւ գործողություններն անօրինական են: Դրանից հետո՝ տարածքային ոստիկանության պետի ստորագրությամբ՝ գրություն իջեցվեց, որ այնքանով, որքանով ներկայացրել եք համապատասխան փաստաթղթերը, չի կարող դիտվել ներխուժում, եւ այդ հարցին կանդրադառնան միայն դատարանի օրինական ուժ ստացած ակտից հետո», - նշեց փաստաբանը:

Սակայն, անցնում է մի քանի ամիս եւ ոստիկանության տեղամասային աշխատակիցը, հավանաբար, տեղամասային տեսուչը, մտնում է այդ վարձակալի կողմից օգտագործվող տունը եւ արձանագրություն կազմում՝ ասելով, թե 15 օր ժամանակ է տալիս, պետք է դուրս գան տնից: Լ. Բաղդասարյանն ընդգծեց, որ վարձակալի կողմից կրկին ներկայացվում է վերը հիշատակված փաստաթղթերը, ինչն ընդունվում է ի գիտություն, եւ ոստիկանության աշխատակիցը հեռանում է: Թվում է, թե այսքանից հետո՝ ընտանիքին պետք է հանգիստ թողներ ոստիկանությունը, բայց միայն թվում էր: Դեպքերը սկսել են զարգանալ նոր թափով, ինչի մասին փաստաբանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:

«Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները «զորքով» նորից մտնում են տվյալ հասցեի բնակարան եւ ասում, որ պետք է դուրս գաք: Առաջ ընկնելով ասեմ, որ 15 օր առաջ, երբ էլի ոստիկանությունը գործողություններ էր իրականացրել, ընտանիքի անչափահաս տղա երեխան, որը 8-9 տարեկան է, սկսել է տակը միզել: Տարել են բժշկի եւ պարզվել է, որ նաեւ կակազում է երեխան: Բժիշկը ֆիկսել է, որ վախեցել է: Ինչեւիցե, այս իրավունքի խախտումն էլ մի կողմ թողնենք, բայց այս ամենով հանդերձ, մեկ օր ժամանակ են տվել ընտանիքին, թե մեզ չի հետաքրքրում, պետք է վաղը դուրս գաք բնակարանից, ցուցում ունենք, թե ինչ ցուցում է, այդպես էլ չասացին», - ասաց Լ. Բաղդասարյանը;

Ամփոփելով միտքը՝ փաստաբանը շեշտեց, որ առկա է վեճ եւ գործը գտնվում է դատարանում, առկա է ոստիկանապետի գրություն, որը չի չեղարկվել, բայց նրա ստորադասը գտնում է, որ սեփականատիրոջ դիմումն իր համար հիմք է, որպեսզի իրենք բնակարանը ազատեն, ինչի համար էլ պատրաստվում են վաղը գործողություն իրականացնել: 

«Ակնհայտ անօրինական է ոստիկանության գործողությունները՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով, եւ ես հետամուտ եմ լինելու, որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության», - եզրափակելով խոսքը՝ ընդգծեց փաստաբանը:

Ըստ էության, ստացվում է, որ ոստիկանությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս, սկսել է իրեն իրավունք վերապահել եւ խառնվել դատական գործերին: Իսկ եթե վկայակոչելու են ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումը, պարզաբանենք շարքային ոստիկանի համար հանրամատչելի լեզվով. եթե չկա պայմանագիր, դատարանի վեճ, մարդը, պարզապես, վերցնում է ու կոտրում է ինչ-որ մեկի տան մուտքի դուռը եւ մտնում է այնտեղ, այդ դեպքում նոր կարելի է համարել ներխուժում: Բայց երբ առկա է դատական վեճ, դատական վարույթի որոշում, ավելին՝ ոստիկանապետը տվել է գրություն, որ չի միջամտելու, բայց իր ստորադասն ասում է՝ ես դիմում-բողոք ունեմ եւ այդ դիմում բողոքին ընթացք եմ տալիս, ինձ չի հետաքրքրում՝  ինչ ուզում եք արեք, այ այստեղ է, որ խնդիրը պետք է փնտրել ոչ թե վարձակալի ու վարձատուի միջեւ, այլ ոստիկանության համակարգում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում