Ինչ է պետք տղամարդու հետ ծանոթանալու համար

Արխիվ 16-20

Ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր կին երազում է սեղմվել ուժեղ, տղամարդկային ուսին և թաքնվել խնդիրներից նրա հզոր թիկունքում: Ինչպե՞ս նրան գտնել և ինչպե՞ս հասնել դրան: Ահա մի քանի խորհուրդ:

Իզուր չէ, որ ասում են` տղամարդիկ աչքերով են սիրում: Իրականում առաջին հանդիպման ժամանակ տղամարդն ուշադրություն է դարձնում կնոջ արտաքին տեսքին՝ նրա կազմվածքին, հագուստին, մազերին: Կնոջ ամբողջ կերպարը նրա այցեքարտն է:

Առաջինը ինչ պետք է հաշվի առնել՝ ճիշտ հագնվելն է և խնամքը:

Կեղտոտ մազերը, ճմրթված և տանջված դեմքը, բերանից տհաճ հոտը, վատ տրամադրությունը մեկ վայրկյանում կարող են վանել սիրած երիտասարդին: Եթե դուք պատրաստ եք գրավել տղամարդու ուշադրությունը, ապա պետք է ամեն օր հիանալի տեսք ունենաք: Դիմահարդարումը պետք է ընդգծի ձեր գեղեցկությունը, հագուստը, կազմվածքը: Կերպարի մեջ պետք է պարտադիր լինեն կրունկները, դրանց շնորհիվ կինը դառնում է նրբագեղ և սեքսուալ:

Երկրորդը, ինչի վրա տղամարդը ուշադրություն է դարձնում կազմվածքն է:

Իհարկե պետք է սիրել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, սակայն չպետք է մոռանալ, որ հարկ է օրեցօր ավելի լավը դառնալ, առաջին հերթին՝ ինքներդ ձեր համար:

Ձգված ֆիզիկական արտաքինն առողջության գրավականն է: Փորձեք ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվել և անցնել օգտակար սննդին: Սկզբնական շրջանում մի քիչ բարդ է, սակայն տեսնելով արդյունքը և լսելով կողքից հաճոյախոսությունները դուք կհասկանաք, որ ճիշտ ուղու վրա եք:

Երրորդը՝ ինքնավստահություն և ներդաշնակություն

Ինքնավստահության և ներդաշնակության համար պետք է հասկանալ, որ չկան կատարյալ մարդիկ: Մենք բոլորս ծնվել ենք թերություններով և կարելի է այդ թերությունները վերածել առավելությունների: Ուղղակի պետք է բացվել աշխարհին և պատրաստ լինել ցանկացած նորին: Նպատակ դրեք և գնացեք դեպի այն, հավատացեք, որ կհասնեք դրան:

Ժպիտ և դրական տրամադրվածություն

Ուրախ, ժպտերես մարդիկ ձգում են բոլորին. դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բավական է ուղղակի ժպտալ անծանոթին հենց այնպես, և դա միանգամից կգրավի նրա ուշադրությունը: Ժպիտը կնոջը հատուկ գեղեցկություն է հաղորդում:

Նաև պետք է հաշվի առնել, որ չի լինում ժպիտ առանց լավ տրամադրության: Նայեք աշխարհին վառ և դրական գույներով: Ամեն օր արթնանալով ուրախացեք նոր օրվան և նոր հնարավորություններին:

Հիշեք՝ ոչ բոլորն են լավատես ծնվել, ոմանք շատ են աշխատել իրենց վրա այդպիսին դառնալու համար: Հաջողություն միշտ ժպտում է լավատեսներին:

Սերը ձեր հանդեպ

Այո, սա հինգերորդն է և ամենակարևորը: Սկսեք սիրել ձեզ, ժամանակ տրամադրեք ձեզ: Երբ մենք սիրում ենք ինքներս մեզ, մեզ սիրում են նաև ուրիշները:

Եվ վերջում, չեն լինում տգեղ կանայք, լինում են ծույլ կանայք:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում