Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը ապտակեց Անդրանիկ Քոչարյանին

Արխիվ 16-20

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին։

1.Աղետի գոտում,
Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։

2.Ըստ օդում կախված լուրերի՝ տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։
«Սևուկը» «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ին՞չ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։

3.Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ի՞նչ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։

4. Տվեք պարզաբանում՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։

5.1996թ.-ին ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա.Վարդանյանը (Պանել Աշոտ, ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն նշանակվել է Ս.Պողոսյանը(Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների (ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ի՞նչ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։

(Ըստ օդում կախված լուրերի՝ ՆԳՆ Շիրակ օդանավակայանի բաժինը Ձեզ ամենաշատ «նալոգ» ապահովող կառույցն է եղել)։

5.1Ըստ օդում կախված լուրերի՝ ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ ոմն Արթուրը։ Արդյոք նրա նկատմամբ իրականացվե՞լ է քրեական հետապնդում։

5.2 Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ձեր մեկնաբանությունը։

5.3Ըստ օդում կախված լուրերի՝ նույն օրը, Ս.Պողոսյանը իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ի՞նչ վտանգ էր սպառնում։

5.4 Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը, գիշերը ժամը երեքին, դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով մեքենայից իջնելով Ձեզ ապտակել է։
Հարց՝ ի՞նչ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և ինչո՞ւ։

Ըստ ականատեսների՝ դուք նրա մեքենայի հետևից շարժվել եք Երևան և այլևս չեք վերադարձել։

Շարունակելի…»:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում