Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարում է, որ փողոցը վերահսկողության տակ է վերցվել (Տեսանյութ)

Արխիվ 16-20
Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ լիովին վերահսկում է Մինսկում եւ երկրի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը:
Բելառուսի միլիցիայի ողջ անձնակազմը տեղափոխվել է ծառայության ուժեղացված ռեժիմի, ներգրավվել են իրավակարգի ապահովման լրացուցիչ ուժեր: Գերատեսչությունում հաստատել են, որ ուժայինները ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել անկարգությունների մասնակիցների դեմ։
«Իրավիճակը Մինսկում եւ մարզային քաղաքներում լիովին վերահսկելի է, Կան ձերբակալվածներ… Իրավապահները ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել անկարգությունների մասնակիցների դեմ, կիրառվել են Հատուկ տեխնիկա եւ աղմկոտ նռնակներ»,- հայտնել Է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան։
Գիշերը ժամը 3-ի սահմաններում ցուցարարների մեծ մասը լքել են Մինսկի կենտրոնական մասը, փողոցներում սկսել են վերականգնվել ավտոմեքենաների երթեւեկությունը:
Ի դեպ, Լուկաշենկոյի հակառակորդներն ակնհայտորեն չեն պատրաստվում հանձնվել. երեկ կայացած ընտրություններում նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իր թիմի հաշվարկներով նա հաղթանակ է տանում: Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ, որը չի կարողացել գրանցվել ԿԸՀ-ում, Վալերի Ցեպկալոն հայտարարել է, որ կեղծիքները կազմել են 70 տոկոս եւ Բելառուսի ժողովրդին «դեմքին թքել են»:

Այսօր երկրի ԿԸՀ-ն պետք է հայտարարի ընտրությունների պաշտոնական արդյունքները (նախնական տվյալներով գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հսկայական տարբերությամբ հաղթում է առաջին փուլում): Ընդդիմության կողմնակիցները մտադիր են այսօրվանից օրվանից երկրում համազգային գործադուլ կազմակերպել, բողոքի այդ ձեւի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան խոշոր քաղաքներում երեկ երեկոյան տեղի ունեցած ելույթներին:

Նշենք նաեւ, որ երեկ երեկոյան Մինսկի կենտրոնում՝ Մաշերովի պողոտայի եւ Ստորեժկովսկայի փողոցի խաչմերուկում, որտեղ Բելառուսի նախագահի ընտրություններից հետո բաղաքի ակցիաներ էին սկսվել, հզոր պայթյուններ են որոտացել (տեսանյութում)։ Մի շարք աղբյուրներ շտապեցին ենթադրություն հըայտնել, որ նպատակը ակցիաներին էլ ավելի սուր բնույթ հաղորդելն է՝ հանրությանը համոզելով, թե ուժայինները գրոհում են ժողովրդր վրա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում