Սինանյանի, մի քայլից ավել մտածել չկարողանալու վտանգների մասին. Արշակ Սադոյան

Արխիվ 16-20

«Ես որպես կանոն դավադրությունների տեսությունների կողմնակիցը չեմ: Եվ ինչպես համաճարակի, կրթական լուրջ վտանգ ներկայացնող չափորոշիչների ընդունման հետ կապված, այնպես էլ համազգային խնդիրներին առանչվող Սփյուռքի գործերով հանձնակատարի վերջին խնդրահարուց հայտարարության հետ կապված հարցերում չեմ կարծում, որ առկա է արտաքին դավադիր ուժերի ազդեցությունը: Այլ բոլոր այդ դեպքերում էլ առաջին հերթին առկա է խելքի, աշխարհայացքային պատկերացումների, գաղափարական համոզմունքների, հիմքերի, ինչպես նաեւ ուղակի մտածել կարողանալու կարողության պակասը:

Ինչ վերաբերում է Զարեհ Սինանյանի վերջին հայտարարությանը, կարող եմ ասել հետեւյալը. ես մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ եւ ուզում եմ նախ սկսել նրանից, թե ինչ տպավորություններ եմ ստացել այդ հանդիպումներից: Առաջին հայացքից ինձ թվում էր, թե նա կարողանում է ուշադիր լսել, հասկանալ ինչ է ասում զրուցակիցը: Բայց երբ նա փորձում էր հստակ տրված հարցերին մի կերպ պատասխաններ փնտրել, շատ արագ ինձ պարզ դարձավ, որ նա չի էլ փորձել հասկանալ հարցերի խորքային բովանդակությունը, այլ այդ ընթացքում զբաղված է եղել նրանով, որ փորձում է իր համար պարզել` ինչ օգուտ կարող է քաղել հարց տվողից, պետք է արդյոք դրական, թե բացասական տոնով ինչ-որ բան պատասխանել, թե խոստանալ, որ հետագայու կմտածի դրա մասին:

Երբ ես այդ տեսնելով փորձում էի որոշակի գաղափարների, ծրագրերի մասին իր անձնական, անմիջական կարծիքը հարցնել, ինձ համար արդեն լրիվ պարզ դարձավ, որ նա ընդհանրապես չի էլ անդրադարձել դրանց, իր սեփական, մտածված, մարսված համոզմունքները չունի, ոչ համաշխարհայնացման գործընթացների, ոչ ազգապահպանման, ոչ էլ համազգային այլ լուրջ խնդիրների մասին:

Ամեն մի հանդիպումից, նրա ամեն մի հրապարակային ելույթից հետո՝ ես ինձ հարց էի տալիս`լավ Փաշինյանը չի տեսնում ով ով է, ինչ կարողություններ ունի: Թե ինչ-ինչ պատճառներով ստիպված է հանդուժել նրան:

Համբերության բաժակն էլ է լցվում: Հետո ինչ որ նա ինչ-որ ժամանակ Գլենդելի քաղաքապետն է եղել եւ ինչ-որ կենցաղային հարցերով օգտակար է եղել հայ համայնքին: Բայց նրա գիտելիքները, կարողությունները չեն հերիքում, որ նա 10 միլիոն հայության համախմբման, Հայ ազգ կազմակերպության ձեւավորման հարցերով զբաղվի: Նրա վերջին հայտարարությունն էլ բավարար է, որ մենք համատեղ պահանջենք, պարտադրենք, որ Վարչապետը վերջապես հեռացնի նրան այդ պաշտոնից», - այս մասին գրում է Հանրային խորհրդի անդամ, քաղաքական, հասարակական գործիչ, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում