Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվեց. Արման Աբովյան

Արխիվ 16-20

Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվեց։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ եւ մանրամասնում. «Տասնյակ հազարավոր մարդիկ, դուրս են եկել փողոց եւ պահանջում են կառավարության հրաժարականը։ Ցուցարարները գրավել են մի քանի կառավարական շենքեր, օրինակ, լիբանանյան՝ ԱԳՆ-ի եւ Տնտեսության Զարգացման նախարարությունները։ Բանակը լծված է ցուցարարներին վերահսկելուն, արդեն կա տեղեկություն, որ զինվորականները՝ օդ կրակ են բացել։ Ցավոք, այս զարգացումները սպասելի են եւ գրեթե անխուսափելի, քանզի նույնիսկ մինչև ավերիչ պայթյունը, Լիբանանը գտնվում էր ծանրագույն տենտեսական եւ սոցիալական կոլապսի մեջ։

Բեյրութում ավերիչ պայթյունը պարզապես շատ արագացրեց՝ լիբանանցիներից վաղուց ակնկալվող դժգոհության պորթկումը։ Իհարկե, այս ամենը նաեւ խրախուսվում է թե՛ ներքին քաղաքակական տարբեր ուժերի կողմից, թե՛ արտաքին խաղացողների «թեթև ձեռքով»։ Թուրքիա եւ Իսրայել, Ֆրանսիա եւ ԱՄՆ, Իրան եւ Մերձավոր Արեւելքի պետություններ, Ռուսաստան ևեւ Չինաստան...բոլորը այս կամ այլ կերպ ներկայացված են լիբանանյան քաղաքական դաշտում, մի խոսքով՝ գրեթե բոլոր խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնները ներքաշված են լիբանանյան քաղաքական «շիլա-փլավի» մեջ։

Առանձին կընդգծեմ աշխարհիկ կուսակցությունների եւ արմատական «Հեզբոլլա» խմբավորման միջեւ տեղի ունեցող մրցակցությունը, որը Լիբանանում կրում է շատ սուր եւ սկզբունքային բնույթ։ Մենք հայերս եւ Հայաստանի Հանրապետությունը, որպես բոլոր հայերի անվտանգությունը երաշխավորող գլխավոր քաղաքական ինստիտուտ, պետք է հասկանանք, որ ուղղակի պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարը, որպեսզի ապահովենք լիբանանահայերի անվտանգությունը։ Եղանակները տարբեր են եւ չի կարելի ժամանակ կորցնել, այլ հարկավոր է արդեն այսօր հստակ մշակել մեր արձագանքման ամենաարդյունավետ եղանակները»։

Որպես հետգրություն՝ Աբովյանը հավելել է. «Եվ ի վերջո, պետք է դուրս գալ՝ Հայաստանում անիմաստ եւ անհասկանալի այլազգիների բնակելու «առաջարկներից» եւ կոնցենտրացվել միայն ու միայն հայակենտրոն եւ հայապահպան ծրագրերի մշակման եւ իրագործման շուրջ, հակառակ դեպքում՝ արդեն լրիվ՝ «աննորմալի» տպավորություն ենք թողնում»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում