​​​​​​​Հայտնի բռնցքամարտիկը եւ այլ սփյուռքահայեր միավորվել են՝ հանուն Տավուշի սահմանամերձ տների հիմնանորոգման

Արխիվ 16-20

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա թշնամու կողմից իրականացրած հրետակոծությունները հայության համախմբման եւ մեր հայրենակիցներին օգնության հասնելու կարեւոր ազդակներ դարձան։

Նիդեռլանդների եւ Բելգիայի Թագավորություններում բնակվող մեր հայրենակիցների՝ ՋՈՒԼԻԱ ԶԱԽԱՐՅԱՆԻ, ՀՈՎՍԵՓ ՄԱԴՈՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՍՎԵՏԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ, ինչպես նաեւ բռնցքամարտիկ ԵՂԻՇ ԵԳՈՅԱՆԻ եւ այլ նվիրյալ մարդկանց նախաձեռնությամբ հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ միջոցով Տավուշի մարզպետարանին փոխանցեցին շուրջ 2 000 000 դրամի փայտ եւ թիթեղներ՝ Չինարի եւ Այգեպար գյուղերի վնասված տների տանիքները հիմնանորոգելու համար։ Շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաեւ Եղիազար Եղիազարյանը եւ «Սթիլ» կոնցեռնը։

Մամիկոն Խուրշուդյանի խոսքով՝ այս համագործակցությունը կրում է շարունակական բնույթ եւ Տավուշի մարզպետի օգնական ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ քննարկում են ոռոգման ջրի համար նախատեսված խողովակների ձեռքբերման հարցը, որը կրկին շատ շուտով կդառնա իրականություն։

Նշենք, որ Նիդերլանդաբնակ հայազգի բռնցքամարտիկ ԵՂԻՇԵ ԵԳՈՅԱՆԸ ծնվել է Գյումրիում: 8 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա եւ մինչ օրս բնակվում է Նիդերլանդների Թագավորության երկրորդ ամենամեծ քաղաքում` Ռոտերդամում.
12 տարեկանից սկսած 5 տարի անընդմեջ զբաղվել է Ձյուդո մարզաձեւով, իսկ 17 տարեկանից մինչ օրս զբաղվում է ՔիքԲոքսինգով: Քիք - Բոքսինգ մարզաձով 82 կգ քաշային կարգում` WMTA վարկածով դարձել է Հոլանդիայի չեմպիոն,  95 + կգ քաշային կարգում «SuperKombat World Grand Prix» մրցաշարի հաղթող է: 2015 թ. փետրվարի 7 - ին` Հոլանդիայի Այնդհովեն քաղաքում «Enfusion» կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարի ժամանակ հանդես է եկել K - 1 վարկածով եւ հաղթանակ տարել Հոլանդիան ներկայացնող մարտիկ` Դենիս Ստոլզենբաչի նկատմամբ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում