«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ոչնչացվում է տարրալուծման ճանապարհով. Տ Հովսեփ քահանա Սարգսյան

Արխիվ 16-20

«Քննողական հայացք նետելով «Հայոց եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի կրթական նոր չափորոշիչների նախագծին, կարելի է արձանագրել.
հակառակ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ պետական պատկան մարմինների կողմից կրթական հարցերով ենթահանձնախումբ առ այսօր այդպես էլ ձեւավորված չէ: Կրթական չափորոշիչների շուրջ տեղի ունեցող գործընթացը կարելի է մեկնաբանել ԿԳՄՍ նախարարության կողմից բաց եւ կառուցողական քննարկման բացահայտ խուսափողական ու մերժողական մոտեցմամբ: Սեփական հայեցողությամբ միանձնյա որոշումները հասարակության աչքին արդարացնելու համար ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն քննարկումների պատրաստակամության տպավորություն է ձեւավորում, այլ նույնիսկ անտրամաբանական ու անընդունելի պայման առաջադրում՝ քննարկումն ուղղորդելով իր սահմանած ու նախագծած կոնցեպտի շուրջ: Սա նշանակում է, որ կրթության պատասխանատու մարմինը ցանկություն չունի ՀԵՊ առարկայի տարրալուծման հիմնավորումների ու պատճառների շուրջ ողջամիտ քննարկում ծավալել: Եվ քանի որ առարկայի տարրալուծման համար արդարացված հիմնավորումներ պարզապես չկան, այլ կա միայն տարրալուծելու հստակ ծրագիր, ակնհայտ է դառնում, որ քննարկում չպետք է լիներ: Առարկայի առաջնային հայեցակարգը, բովանդակային նպատակն ու խնդիրները քննարկելու փոխարեն մի՞թե կարելի է եկեղեցուն հրավիրել արդեն իսկ կանխորոշված դատապարտելի ծրագրի «տառասխալներն ուղղելու» մակարդակի քննարկման՝ այն որակելով որպես համագործակցության պատրաստակամություն:

ԿԳՄՍ նախարարությունն անգամ բացահայտորեն դրժեց ՀԵՊ առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծելու հավաստիացումները: Ավելին, տարրալուծման արդյունքում պահպանվել է առարկայի ընդամենը 30 տոկոսը, որն էլ իր հերթին մաս առ մաս չնչին ժամաքանակներով «կորսվել» է այլ առարկաների մեջ: Ամբողջությամբ դուրս են բերվել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների նյութերը: Եվ զավեշտալին այն է, որ հենց դուրս բերված թեմաներից են քրիստոնեական բարոյագիտության բովանդակային մասը, մեր ազգային ինքնության մաս կազմող տոները (Սուրբ Էջմիածնի, Սուրբ Թարգմանիչների, Սուրբ Վարդանանց եւ այլն), որոնք դարեր շարունակ կերտել են ազգային ինքնագիտակցություն, հոգեւոր արժեհամակարգ ու մատուցել քրիստոնեական դաստիարակություն: Արդյունքում աղավաղվել է ՀԵՊ առարկայի ամբողջական դիմագիծը, հարված հասցվել նրա միջոցով մատուցվող անչափ կարեւոր խնդիրներին ու նպատակին: Նման պատկեր ունենալով դժվար չէ հասկանալ՝ ՀԵՊ առարկան ոչնչացվում է տարրալուծման ճանապարհով: Այս ոչ կառուցողական վերաբերմունքն առարկայի հանդեպ արտահայտում է վերաբերմունքն այն ազգապահպան արժեհամակարգերի հանդեպ, որոնք մատուցվում են առարկայի միջոցով՝ 2000-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, ազգային ինքնագիտակցություն ու հայրենասիրություն, քրիստոնեական բարոյագիտություն ու հոգեկրթություն: Այսօր եւս հրամայական է Սրբոց Վարդանանց պատգամը վերարժեւորելու մեր ազգային կյանքում՝ «Չունենք այլ հայր բացի Ավետարանից, եւ այլ մայր՝ բացի Առաքելական մեր Սուրբ եկեղեցուց»: Մի հեռացրեք դպրոցում հոգեկրթվող մեր սերունդներին այս սրբություններից», - այս մասին գրում է Արեւշատ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՀՈՎՍԵՓ քահանա ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում