Պաշտոնական. Ջոնել Դեսիրեն` «Ուրարտուի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20«Ուրարտու» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ երկու մրցաշրջանները 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է «Լոռիում»։
Դեսիրեն վանաձորյան թիմի կազմում անցկացրել է 49 խաղ, դարձել` 29 գոլի հեղինակ։
Դեսիրեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Ջոնել Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է։
«Տեղափոխությունս «Ուրարտու» ինձ համար նոր մարտահրավեր է։ Ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմին վստահության համար։ Ես պետք է լավ դրսևորեմ ինձ, որպեսզի օգնեմ թիմին իրագործել առաջադրված նպատակները»,- ասել է ֆուտբոլիստն «Ուրարտուի» պաշտոնական կայքի հետ զրույցում։

