Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը
Արխիվ 16-20Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 7-ին Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը, տեղեկացնում է lenta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահանդիպման ընթացքում պետության ղեկավարը հայտարարել է, որ հետխորհրդային տարածության մյուս երկրների հետ հարաբերությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են:
«Շատ հարցերում մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերը համընկնում են»,-ասել է Պուտինը:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ քննարկելով երկրի տարածքում ՌԴ 33 քաղաքացու ձերբակալումը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ:

