«Մենք կաշխատենք և ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը» Վարդան Բիչախչյան

Արխիվ 16-20

Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
42-ամյա մասնագետը խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների և մրցաշրջանից ակնկալիքների մասին:

«Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Իմ կարծիքով, ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք և ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը»,- ասել է գյումրեցի մարզիչն ու հավելել, որ ի սկզբանե ժամանակի խնդիր կար ֆուտբոլիստներին լավ ճանաչելու և հասկանալու համար, սակայն այժմ ամեն ինչ ընթանում է իր հունով։

«Ցանկացած մարզչի համար էլ նոր թիմում մեկնարկում դժվարություններ լինում են: Փոքրիկ խնդիրներ են առաջ գալիս, որոնք փորձում ենք արագորեն հաղթահարել: Մոտ երկու շաբաթից կարծում եմ իդեալական պատկեր կունենանք և կկարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր աշխատանքի վրա»,- նշել է Վարդան Բիչախչյանը։

Մարզիչը խոսել է նաև թիմում հայ ֆուտբոլիստների քանակի և նրանց  խաղաժամանակ տրամադրելու մասին։

«Իմ կարծիքով հարաբերակցությունը կլինի հիսունը հիսունի, քանի որ բավականին շատ են հայ ֆուտբոլիստները՝ դարպասապահ Պողոս Այվազյանը, պաշտպանությունում Հրայր Մկոյանը, Վահե Մուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, հենակետային գոտում՝ Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը, եզրերում Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը և Ռազմիկ Հակոբյանը, չորս-հինգ խաղացող մեզ միացել են երկրորդ թիմից: Բնականաբար, հայ ֆուտբոլիստների քանակի հետ կապված խնդիր մենք չունենք: Պարզ է, որ այն լեգեոներները, ովքեր չեն համապատասխանի և չեն կարողանա ռեալ օգուտ տալ, թիմում չեն լինի»,- եզրափակել է իր խոսքը «Արարատի» գլխավոր մարզիչը։

Վարդան Բիչախչյանի ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում