Օվացիա, պողոսներ, եկա՜վ նամակը. Սերժ Սրապիոնյան

Արխիվ 16-20

Իմ հրապարակումներից մեկում ես հիշեցրել էի մի դրվագ Ակ. Բակոնցի «Նամակ ռուսաց թագավորին» նորավեպից։ Դա այն հայտնի դրվագն էր, որում հերոսը կնոջը՝ Նազու աղջկան պատվիրում էր ռուսաց թագավորից նամակի պատասխան ստանալու դեպքում այցի գալ իր գերեզմանին և ավետել իրեն։ Ինչո՞ւ այսպես մանրամասն։ Հատուկ Հր. Մաթևոսյանի հերոսին կրկնող այն տեսակի համար, որի հորթին երեկ մորթել էին, իսկ ինքն այսօր հանգիստ ու անխռով արածում է։ Փորի պահանջն է բավարարում։ Բակունցը կասեր՝ «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր»։

Խոսքն ա’յն տեսակի մասին է, որը կոկորդ պատռելով փորձում էր համոզել, թե այն, ինչ այսօր արվում է ՀՀ կրթության համակարգում, արվում է առանց վարչապետի պաշտոնն զբաղեցնողի գիտության։ Եվ այդ մարդկանց մեջ, դժբախտաբար, քիչ չեն նաև միանգամայն «ադեկվատ», լուրջ աշխարհայացքի ու համոզմունքների տեր մարդիկ՝ անգամ գիտական կոչումներով ու ծարակշիռ վաստակով։ Երբ ամիսներ շարունակ ( դեռ հայոց լեզվի դեմ սկսված կգմս արշավի առաջին իսկ օրերից) բազմաթիվ վաստակաշատ ու ճանաչված գիտնականներ, ուսանողներ, պարզապես իրենց ինքնության ու ազգային արժեքների ճակատագրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում էին այդ «քաղաքականության» վտանգավոր հետևանքների մասին, արժանանում էին ծաղրի ու պարսավանքի։ Եվ դա, իհարկե, հիմնականում իշխանաբույծ ֆեյքարանների, հազվագյուտ դեպքերում՝ նաև ազնիվ մոլորյալների կողմից։ Ինչևիցե։ Այդ մարդիկ նիրվանայի մեջ մնացին անգամ կրթության այսպես կոչված «օրինակելի չափորոշիչների» գաղտնազերծումից հետո էլ: Լավ։ Ինչպես ասում են՝ «Աստված իրենց հետ»։ Ես իմ կարծիքն այդ «չափորոշիչների» և այն մոգոնող հանձնաժողովների մասին քանիցս ասել եմ։ Խոսել եմ նաև դրանց հնարավոր ծագման ու նենգ նպատակների և հետևանքների մասին։ Շատերը դա ընդունեցին, մի մասն էլ շարունակեց կատարել պնակալեզի ու անբուժելի քծնախտով հիվանդի «քայլ»արշավը իմ և իմ մերձավորների հանդեպ։ Այդ ոչինչ։

Բայց մի՞թե հնարավոր է այնքան մանկուրտանալ, զոմբիի վերածվել, որ չանսալ շատ ու շատ հեղինակավոր գիտնականների, անցյալի և ներկայի հայ մեծագույն անհատների պատգամներն ու հանձնարարականները։ Սա էլ դեռ ոչինչ։ Առավել զարմանալի է, որ մարդկանց մի զանգված չի լսում նաև վաղուց արդեն աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած համահայկական ու հանրապետական կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Պատմության, Գրաականության, Լեզվի ինստիտուտների, ԵՊՀ, ԵրՊՄՀ, ՎՊՄՀ, ՇՊՀ համապատասխան ամբիոնների, ՀՅԴ ահազանգը։ Նրանք գերադասում են ժողջանի վարչապետին, որի համար անգամ 10 000 ուսանողի բողոքի պարագայում էլ կշարոնակի գերադասելի մնալ կասկածելի իմացության, համոզմունքների և բարոյականության տեր նխարարի պաշտոնն զբաղեցնող անձը։ Երևի գիտեն, բայց իրենցավարի են յուրացրել շեքսպիրյան իմաստնությունը՝ «Թող քամին փչի, ինչքան որ կուզի, Կատուն կմլավի, շունն էլ կհաչի»։

Սրա ապացույցը կառավարության ղեկավարի հայտարարությունն էր, ըստ որի՝ անկախ ամեն ինչից՝ կրթական «ռեֆորմները» անպայման կիրականան։ Ինչպես ասում են՝ էդ էլ, ու պը՜րծ։ Եկա՜վ նամակը։ Նազու աղջիկ, գնա պապի գերեզմանին, «խաբար արա»։ Բայց չմոռանաս, տեղյա’կ պահիր, որ Եգորը տուն չի գա։ Նա աքսորական է՜։

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում