Ձեր գլուխը միայն ուտելո՞ւ համար է. Միհրդատ Մադաթյան

Արխիվ 16-20

«Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած ամենածիծաղելի իրավիճակը՝ երեկվա պարետի զեկույցն էր եւ  եւս մեկ անգամ «արտակարգ դրություն» կոչվող ֆարսը երկարացնելը: Տղերք, մեզ նման էլի եւս մեկ երկիր աշխարհում կա՞... Կարո՞ղ է էդ պանդեմիայի օջախը ի սկզբանե մենք ենք եղել, ուղղակի նոր է պարզվել... (պահանջում եմ գտնել հայ չղջիկակերին)։

Հա, չմոռանամ ասել, որ «կորոնավիրուս» կոչվող ֆարսի պատճառով ՀՀ շատ «հպարտ քաղաքացիներ», հոգեբանական օգնություն են ստանում մեր կենտրոնում։ Թարմ դեպք պատմեմ՝ երեկ խորհրդատվության էր գրանցվել մի առողջ տղամարդ, միջին տարիքի, ով հիվանդացել էր կորոնավիրուսով եւ բուժվել։ Տղամարդը գտնվում էր բավական ծանր հոգեբանական վիճակում։ Երբ հարցրեցի վիրուսի ընթացքի եւ բուժման մասին, ասեց, որ առանձնահատուկ չի էլ նկատել եւ շատ թեթեւ է տարել, իսկ այ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի ստեղծած հոգեբանական ծանր հետեւանքներից, մենք տեւական ժամանակ դեռ կշտկվենք։

Մի խոսքով, մեր համար այնքան էլ վատ չի Ձեր «կորոնավիրուս շոուն», բայց մի հարց տամ՝ ազգիս կյանքի որակը ինչո՞ւ եք փչացնում, ինչո՞ւ եք ամբողջ ազգին ենթարկում համընդհանուր հոգեբանական տրավմայի։ Չնայած կարող է հենց դրա համար էլ էն բանն եք արել, որ անունը դրել եք «հեղափոխություն»։ Ես Ձեր տեղը էդ արածի անունը կդնեի «բավական» կամ «հերիքնազ»... մի խոսքով դուք գիտեք...

Եթե մինչեւ ձմեռվա կես այս «արտակարգ շոուն» շարունակեք, ընդ որում անպայման օրական հաշվետվություններ տալով ու «աշխարհի վերջի գովազդային տեսահոլովակի» դեմքով զեկույցներ կազմակերպելով, ես իմ տան վերանորոգումը ամբողջովին կավարտեմ։ Դե Ձեզ տեսնեմ... հուպ տվեք: Ձեր հորինած կորոնան ու արտակարգը, անձամբ մեր «ոտերին էլ չի»:

Հա, այն բոլոր «զոմբիներին» էլ ասեմ, ովքեր արդեն երկու տարի է շարունակաբար մեր կենտրոն չհաճախելու կոչեր են անում, որ մեր կենտրոնում, ի տարբերություն այսօրվա իշխանությունների, աշխատում են բացառապես արհեստավարժ մասնագետներ, ընդ որում՝ բարձր որակավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի ինքնակենսագրականն ավելի ծավալուն է, քան 10 իշխանավորների ինքնակենսագրականները իրար վրա դրված։ Այնպես որ, երբ մարդը՝ նույնիսկ «հպարտ», նույնիսկ բռնի հեղաշրջման ջատագով եւ այդ կոչ անողներին ֆինանսավորող, հասկանում է որ հոգեբանական խնդիր ունի՝ գերադասում է դիմել մեզ, անկախ քաղաքական դիրքորոշման եւ անկախ Ձեր վայրահաչերի փաստերով եմ խոսում, այս երկու տարվա ընթացքում, Ձեր «իշխանության» ներկայացուցիչներից շատերն են դիմել մեզ եւ օգտվել մեր ծառայություններից։

Լավ ե՞ք... Պինդ եղեք, եթե կարիք ունենաք՝ դիմեք։ «Մադաթյան» հոգեբանական կենտրոնում «զոմբիներին» էլ են հարգանքով դիմավորում, ընդունում եւ օգնություն ցուցաբերում, ուղղակի նիկոլականների՝ «զոմբիներին» տված գումարները մեր ծառայություններից օգտվելու համար չի բավականացնի, իսկ այ իրենցը՝ որքան հասկացա բավականեցնում է… Որեւե բան գրելուց առաջ՝ մտածեք, ասենք ինչ եմ ասում, Ձեր գլուխը միայն ուտելու համար է», - այս մասին գրում է հայտնի հոգեբան, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում