Ինչու է աշխատանքից ազատվել «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը

Արխիվ 16-20

«Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑՆ այսօր արտահերթ ժողով է հրավիրել հիվանդանոցի անձնակազմի հետ։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմի՝ն 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, եւ հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

Հիշեցնենք, որ Մ. Դավիդյանցը դեռեւս ամիսներ առաջ բավական ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել պարետատան նիստից հետո  տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ: Նա շեշտել էր, որ «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցը» գրեթե շուրջ 4 ամիս է, ինչ սկսել է կորոնավիրուսային վարակակիրներին բուժելու գործընթացը, եւ առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կարոնավիրուս կոչված չարիքի առաջին հարվածը:

«Մենք փետրվար ամսից ողջ անձնակազմով` բժիշկներով, բուժքույրերով, մայրապետներով, պայքարում ենք այս հիվանդության դեմ», - վստահեցրել էր Մհեր Դավիդյանցը եւ պնդել, որ ցավոք, հիվանդությունն այժմ փոխել է իր ընթացքը,եւ եթե հունվար-փետրվար-մարտ ամիսներին հիվանդությունը հիմնականում թեթեւ էր ընթանում, ու իրենք ունեին թեթեւ եւ միջին ծանրության դեպքեր, այժմ, ցավոք, գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը:

Ըստ էության, Դավիդյանցը բացահայտել էր, որ դեռ հունվար-փետրվար ամիսներից արդեն գրանցվել են կորոնավիրուսով վարակվածների կամ նոր տիպի հարուցիչով հիվանդությունների, թոքաբորբի դեպքեր Հայաստանում, ինչը փաստում է, որ իշխանությունը ստել է՝ հայտարարելով, որ կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է մարտի 1-ին: Չի բացառվում, որ հենց այս հայտարարությունն էր, որ չներվեց նրան եւ իշխանությունը աղմուկը մարելուն պես՝ ազատվեց հերթական կադրեց, որը պատրաստ չէր կոծկել ճշմարտությունը հանրությունից եւ կատարել իշխանության քմահաճույքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում