ԱՅԳԵՊԱՐՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 16-20

Համավարակի հետեւանքով ստեղծված պայմաններից անկախ` Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ջանքեր են գործադրում` Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Սահմանապահ Այգեպարում շուրջ երկու շաբաթ առաջ ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել. ընթանում էր կիսակառույց տան շինարարություն:

Շինհրապարակում կամավորները պատկերացնել չէին կարող, որ հաշված օրեր անց ստիպված են լինելու դադարեցնել աշխատանքները: Տավուշի սահմանների ուղղությամբ` հուլիսին սկսված հրետակոծությունն ու պատերազմական վիճակն անհետեւանք չեն եղել նաեւ կառուցվող տան համար: Այգեպարի մանկապարտեզի հրետակոծության ժամանակ այս ու այն կողմ թռչող բեկորները հասել են նաեւ հարեւանությամբ կառուցված շենքերին: Բարեբախտաբար, ներսում այդ պահին ոչ ոք չի եղել:

«Աշխատանքից հետո, երբ նոր էինք վերադարձել տուն, սկսվեցին կրակոցները: Ստիպված էինք գնալ ապաստարան: Առավոտյան, երբ դուրս եկանք, տեսաք, որ հրետակոծվել է գյուղի մանկապարտեզը, իսկ բեկորներից` իմ կառուցվող տան` նոր տեղադրված պատուհաններն ու դռները: Այս ամենը նորություն չէ մեզ համար. այստեղ ենք ծնվել եւ մեծացել: Բայց մենք հոգեբանորեն ճնշվողներից չենք»,- ասել է կիսակառույցի երիտասարդ տանտիրուհին` Հերմինե Քալանթարյանը:

Տավուշում բնակարանաշինության աշխատանքները շարունակվում են. Այգեպարի կիսակառույցի շինարարությունը վերսկսվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հաստատակամ են իրենց առջեւ դրված խնդիրը լուծելու հարցում: Տարիների գործընկերները փորձում են անել առավելագույնը: Կազմակերպվող շրջայցերն ու տեսազանգերն օգնում են հետեւել ծրագրի ընթքացքին:

«Մեզ անհրաժեշտ է սահմանին ապրող մեր հայրենակիցներին փոխանցել հավատ եւ կարեւոր պատգամ. կպած մնալ հողին եւ շենացնել այն: Դա կարեւոր է ոչ միայն հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցների, այլեւ բոլորիս համար: Այս ծրագիրը թույլ է տալիս դա: Եղած խնդիրները ժամանակավոր են: Ավելի կարեւոր է արդյունքը: Զինվորը պահպանում է սահմանը, իսկ մենք բնակարանաշինության միջոցով` նրա թիկունքը: Մենք էլ տնտեսական զինվորներ ենք: Այսպես ենք փորձում օգտակար լինել»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թեեւ այս օրերին սահմանափակումներով ենք աշխատում, բայց մեկ այցի ընթացքում ձգտում ենք անել հնարավորը: Հետեւում ենք աշխատանքի ընթացքին, պայմանագրեր ենք կնքում, նոր ընտանիքներ ենք ներգրավում` չմոռանալով հնարավոր ավելացումների մասին Վիվա-ՄՏՍ-ի ցանկությունը: Այս ամենը տեսնում են նաեւ սահմանի հակառակ կողմում ապրողները: Նրանք պետք է հասկանան, որ հայն ամուր է իր հողի վրա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին իրականացվող բնակարանաշինության ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլեւ հոգեբանական խնդիր: Այգեպարում մինչեւ տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում